Հայաստանում Covid-19-ից մահացել է ընդամենը 23 պատվաստված քաղաքացի. բոլորն ունեցել են քրոնիկ հիվանդություններ
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    38%
    17 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    70%
    15 կմ/ժ
  • Լոռի 5°C
    91%
    6 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    80%
    9 կմ/ժ
  • Արարատ 14°C
    33%
    12 կմ/ժ
  • Սյունիք 9°C
    81%
    3 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    38%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    97%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    38%
    17 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    40%
    13 կմ/ժ
  • Արցախ 10°C
    86%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հայաստանում Covid-19-ից մահացել է ընդամենը 23 պատվաստված քաղաքացի. բոլորն ունեցել են քրոնիկ հիվանդություններ

Հայաստանում կորոնավիրուսից մահացել է պատվաստված 23 քաղաքացի, որոնք բոլորն էլ ունեցել են քրոնիկ հիվանդություններ: Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր ասուլիսում:

«Այս պահին իրականացված շուրջ 1 մլն 200 հազար պատվաստման փորձը ցույց է տալիս, որ դրանք անվտանգ են, արդյունավետ են: Այս 1 մլն 200 հազար պատվաստումների ընթացքում 79 քաղաքացիների մոտ եղել են առողջական խնդիրների որոշակի բողոքներ: 40-ից ավելիի դեպքում քաղաքացիների մոտ եղել է հենց կորոնավիրուս, այսինքն առողջության հետ կապված բողոքները պայմանավորված են եղել կորոնավիրուսով, պարզապես քաղաքացին չի իմացել, որ հիվանդ է և պատվաստվել է, չի ունեցել որևէ սիմպտոմ»,-ասաց Ավանեսյանը՝ հավելելով, որ այդ պարագայում պատվաստվելու որևէ հակացուցում չկա, խնդիր չի կարող առաջանալ:

Մնացած փոքրաթիվ դեպքերում գրանցվել են որոշակի ալերգիկ ռեակցիաներ, մի շարք այլ սիմպտոմատիկ բողոքներ: Ում անհրաժեշտ է եղել, տրամադրվել է բժշկական օգնություն:

Անդրադառնալով այն դեպքերին, երբ քաղաքացիները պատվաստված են եղել, սակայն կորոնավիրուսով վարակվել են ու հիվանդությունը ծանր են տարել, ու, ցավոք, մահ է գրանցվել՝ նախարարն ասաց. «23 քաղաքացիներ են, որոնց ընդհանուր միջին տարիքը 75-ից բարձր է, նրանց բոլորի մոտ գրանցված են եղել քրոնիկ հիվանդություններ, ինչպիսին են շաքարային դիաբետը, տարբեր օրգանների չարորակ նորագոյացություններ, սրտի իշեմիկ հիվանդություններ, զարկերակային գերճնշում, հիպերտենզիա»:

Նա հավելեց, որ նման հիվանդություն ունեցող քաղաքացիները, ցավոք, առավել ծանր են տանում կորոնավիրուսը և շատ ավելի մեծ ռիսկ են կրում՝ վատ ելքով ավարտվելու: Չպատվաստված քաղաքացիների մահացության թվերը, նախարարը նկատում է, անգամ դժվար է համեմատել պատվաստված քաղաքացիների մահվան դեպքերի հետ: «Պատվաստումներն իսկապես տասնյակ անգամներ իջեցնում են ռիսկը՝ հիվանդությունը ծանր տանելու»,-ասաց Ավանեսյանը:

Հայաստանում մինչև օրս գրանցվել է կորոնավիրուսի 338 հազար 120 դեպք, առողջացել է 316 հազար 198 քաղաքացի, գրանցվել է մահվան ընդհանուր առմամբ 7535 դեպք:

Թեմայի այլ նորություններ