Հայաստանում բուժաշխատողների ավելի քան 90 տոկոսը պատվաստված է, ինչի արդյունքում հիվանդացության եզակի դեպքեր են արձանագրվում
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    39%
    7 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    53%
    6 կմ/ժ
  • Լոռի 12°C
    59%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    79%
    10 կմ/ժ
  • Արարատ 16°C
    33%
    3 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    69%
    12 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    39%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    57%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    39%
    7 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 13°C
    75%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հայաստանում բուժաշխատողների ավելի քան 90 տոկոսը պատվաստված է, ինչի արդյունքում հիվանդացության եզակի դեպքեր են արձանագրվում

Հայաստանում բուժաշխատողների ավելի քան 90 տոկոսը պատվաստված է, ինչի արդյունքում հիվանդացության եզակի դեպքեր են արձանագրվում

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստված է բուժաշխատողների 90.5 տոկոսը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց  «Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոն»-ի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

Հայաստանում 2020 թվականի մարտից մինչև 2021 թվականի դեկտեմբերը բուժաշխատողների շրջանում գրանցվել է վարակման ընդհանուր 7481 դեպք, որից 31 տոկոսը կամ 2297-ը կազմում են բժիշկները, 43 տոկոսը կամ 3238-ը՝ բուժքույրերը, 12 տոկոսը կամ 893-ը՝ մայրապետները, այլ աշխատողները՝ 14 տոկոս կամ 1053:

Ընդ որում, Աբովյանի խոսքով՝ հիվանդացության բարձր ցուցանիշ է գրանցվել հատկապես 2020թ.-ի հոկտեմբերին, որից հետո եղել է դեպքերի նվազում, բայց յուրաքանչյուր ալիքի ժամանակ, բնականաբար, բուժաշխատողների հիվանդացության ցուցանիշը բարձրացել է:

«Բուժաշխատողների 90.5 տոկոսը պատվաստված է, ինչի արդյունքում հիվանդացության եզակի դեպքեր են արձանագրվում: Արձանագրված դեպքերում, հիմնականում, այդ բուժաշխատողները պատվաստված չեն լինում»,-ասաց Աբովյանը:

Թեմայի այլ նորություններ