Հայաստանում «AstraZeneca» պատվաստանյութից մարդու մահվան մասին լուրը սուտ է. նախարարությունը կդիմի ԱԱԾ
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    41%
    19 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    75%
    6 կմ/ժ
  • Լոռի 5°C
    92%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    80%
    9 կմ/ժ
  • Արարատ 14°C
    33%
    12 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    4 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    41%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    97%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    41%
    19 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    40%
    14 կմ/ժ
  • Արցախ 8°C
    86%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հայաստանում «AstraZeneca» պատվաստանյութից մարդու մահվան մասին լուրը սուտ է. նախարարությունը կդիմի ԱԱԾ

Հայաստանում «AstraZeneca» պատվաստանյութից մարդու մահվան մասին լուրը սուտ է. նախարարությունը կդիմի ԱԱԾ

Անդրադառնալով Hayeli.am-ի տարածած «Հայաստանում «AstraZeneca» պատվաստանյութից մարդ է մահացել» վերտառությամբ հոդվածին, առողջապահության նախարարությունը պաշտոնապես հերքում է:

Գերատեսչությունը հորդորում է լրատվամիջոցին զերծ մնալ սուտ լուրեր տարածելուց։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ «ԱստրաԶենեկա» (AstraZeneca, ChAdOx1 S (recombinant)) պատվաստումները մեկնարկել են ապրիլի 13-ին։

Հանրապետությունում ապրիլի 14-ին, երկու օրվա կտրվածքով, իրականացվել է 60 անձի պատվաստում: Բոլորի ինքնազգացողությունը բավարար է, և լուրջ հետպատվաստումային բարդություններ չեն գրանցվել։ Լրատվամիջոցն այս անդրադարձով տարածում է ապատեղեկատվություն՝ բնակչության շրջանում վախի մթնոլորտ ձևավորելու և պատվաստումային գործընթացը տապալելու նպատակով։

Առողջապահության նախարարությունը մտադիր է դիմել ԱԱԾ և ոստիկանություն' նման ստահոդ տեղեկություններով հասարակությանը մոլորեցնելու նպատակը պարզելու համար:

Թեմայի այլ նորություններ