Հայաստանում արհեստական շնչառության սարքի պակաս չկա. կա թթվածնի դեֆիցիտի խնդիր
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    14%
    9 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    28%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    52%
    11 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    69%
    10 կմ/ժ
  • Արարատ 21°C
    20%
    7 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    69%
    12 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    14%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    41%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    14%
    9 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    26%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    90%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հայաստանում արհեստական շնչառության սարքի պակաս չկա. կա թթվածնի դեֆիցիտի խնդիր

Հայաստանում արհեստական շնչառության սարքի պակաս չկա. կա թթվածնի դեֆիցիտի խնդիր

Համաշխարհային մակարդակով թթվածնի դեֆիցիտի խնդիր կա, Հայաստանը գործադրում է ամեն ջանք՝ այս առումով հզորությունները զարգացնելու համար: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Այս պահին 73-ը (կորոնավիրուսով հիվանդներից-խմբ.) միացված են արհեստական շնչառության սարքերի: Սարքի պակաս չունենք: Ձեռքբերումներն արել ենք, և դեռ շարունակում ենք անել: Մեր խնդիրը ոչ թե սարքի դեֆիցիտն է, այլ թթվածնի: Համաշխարհային դեֆիցիտ կա: Թթվածինն արտադրվում և սպառվում է, հնարավոր չէ երկար տեղափոխել կամ ներկրել»,-ասաց Թորոսյանը` հավելելով, որ երկրում թթվածնային հզորություններն աշխատում են  եզրագծի վրա:

Նախարարի վստահեցմամբ՝ տիտանական ջանքեր են գործադրվում, որ հանկարծ որևէ խափանում չլինի: Փորձ է արվում նոր հզորություններ ձեռք բերել, չնայած ամառվա ընթացքում արդեն իսկ ձեռք է բերվել: Արդեն ձեռք են բերվել թթվածնի մեծ կայաններ, նաև մոտ 500 հատ թթվածնային խտացուցիչներ, կոնցենտրատորներ: Նա վստահեցրեց՝ փորձելու են ամեն ինչ անել, որ պահանջարկը ապահովեն:

Թեմայի այլ նորություններ