Հայաստան է ներկրվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակը. կպատվաստվեն կամավոր սկզբունքով
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    39%
    7 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    53%
    6 կմ/ժ
  • Լոռի 9°C
    76%
    12 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    68%
    5 կմ/ժ
  • Արարատ 17°C
    40%
    19 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    89%
    11 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    39%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    76%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    39%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Արցախ 10°C
    94%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26555
  • Դոլար = 388.09

Հայաստան է ներկրվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակը. կպատվաստվեն կամավոր սկզբունքով

Հայաստան է ներկրվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակը. կպատվաստվեն կամավոր սկզբունքով

Հայաստանի Հանրապետություն է ներկրվել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստանյութի՝ «COVAX FACILITY» նախաձեռնության միջոցով առաջին խմբաքանակը՝ 24 հազար դեղաչափ: Այն նախատեսված է ռիսկի խմբերի շրջանում, մասնավորապես՝ բուժաշխատողների, 65 տարեկան և բարձր տարիքի անձանց, 16-ից 64 տարեկան քրոնիկ հիվանդների, տարեցների խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցների, կամավորության սկզբունքով, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստելու համար: COVID-19-ի դեմ «AstraZeneca» ընկերության պատվաստանյութը ձեռք է բերվել «COVAX FACILITY» նախաձեռնության շրջանակներում: «AstraZeneca» պատվաստանյութն ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն: Այն կիրառելի է 18 տարեկան և բարձր տարիքի անձանց համար: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Նկատենք, որ առողջապահության նախարարության գործադրած ջանքների շնորհիվ, բանակցությունների արդյունքում, հնարավոր եղավ պատվաստանյութի առաջին խմբաքանակը ստանալ նախանշված ժամկետներում: Հայաստանն այն բացառիկ երկրներից է, որը հնարավորություն է ստացել ձեռք բերել երկար սպասված պատվաստանյութը, երբ այսօր աշխարհում մի շարք երկրներ դեռևս պայքարում են այդ իրավունքի համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ առողջապահության նախարարության՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համավարակի կանխարգելման գործընթացում առանցքային դեր ունի պատվաստանյութի կիրառումը: Իսկ ներկրված պատվաստանյութի արդյունավետության և անվտանգության տվյալները համապատասխանում են ԱՀԿ-ի կողմից սահմանված չափանիշներին: Հարկ է նշել, որ ԱՄՆ-ում «AstraZeneca-ի կլինիկական փորձարկման 3-րդ փուլի վերաբերյալ վերջին հայտարարության (03/25/2021) համաձայն, պատվաստանյութն ապահովում է՝ ախտանշանային COVID-19-ի կանխարգելում` 76% արդյունավետություն, հիվանդության ծանր կամ ծայրահեղ ծանր դեպքերի և հոսպիտալացման կանխարգելում՝ 100% արդյունավետություն, 65 տարեկան և բարձր տարիքի անձանց շրջանում ախտանշանային COVID-19-ի կանխարգելում՝ 85% արդյունավետություն։

ՀՀ ԱՆ-ն հիշեցնում է, որ Հայաստանի Հանրապետությունում պատվաստումներն իրականացվում են բացառապես կամավորության սկզբունքով:

Թեմայի այլ նորություններ