Հաստատվել է COVID-19-ի 1022 նոր դեպք, մահացել է 20 մարդ
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    32%
    7 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    40%
    2 կմ/ժ
  • Լոռի 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    81%
    12 կմ/ժ
  • Արարատ 18°C
    32%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    69%
    13 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    32%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    56%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    32%
    7 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 14°C
    73%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հաստատվել է COVID-19-ի 1022 նոր դեպք, մահացել է 20 մարդ

Հաստատվել է COVID-19-ի 1022 նոր դեպք, մահացել է 20 մարդ

Հայաստանում սեպտեմբերի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 022 նոր դեպք, առողջացել է 650 քաղաքացի, մահացել՝ 20: Մեկ օրում կատարվել է 7 472 թեստավորում։

Այսպիսով, թեստավորման ընդհանուր թիվը հասել է 1 712 685-ի։ Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Ընդհանուրը հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 261 697 դեպք, որոնցից 241 841-ն առողջացման, 5 319-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 13 328 բուժառու:

Նախորդ օրն արձանագրվել է նաև մահվան 1 դեպք, երբ բուժառուներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1 209 է։

Արցախում սեպտեմբերի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք: Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

Մեկ օրում կատարվել է 56 թեստավորում։ 2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 13 180 քաղաքացու հետազոտություն, որոնցից 1 149-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում 24 վարակակիր, բժիշկները 5 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերով հիվանդները ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում։

Թեմայի այլ նորություններ