Եթե մենք զգանք, որ կարիք կա կրկին պատվաստվելու, պետք է անպայման անենք դա, սա մի պրոցես է, որով պետք է անցնենք. վարչապետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    7 կմ/ժ
  • Շիրակ 3°C
    87%
    7 կմ/ժ
  • Լոռի 8°C
    65%
    5 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    77%
    6 կմ/ժ
  • Արարատ 12°C
    43%
    2 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    74%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    78%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    7 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    43%
    2 կմ/ժ
  • Արցախ 9°C
    81%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Եթե մենք զգանք, որ կարիք կա կրկին պատվաստվելու, պետք է անպայման անենք դա, սա մի պրոցես է, որով պետք է անցնենք. վարչապետ

Եթե մենք զգանք, որ կարիք կա կրկին պատվաստվելու, պետք է անպայման անենք դա, սա մի պրոցես է, որով պետք է անցնենք. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստի ժամանակ անդրադարձավ այն պնդումներին, թե պետությունը հավելյալ բեռ է դնում քաղաքացիների վրա, երբ չպատվաստվելու դեպքում ստիպում է ամսվա մեջ 2 անգամ իրենց ֆինանսների հաշվին կորոնավիրուսի թեստ հանձնել.

«Չի կարող լինել որևէ խոսք քաղաքացիների վրա հավելյալ ծախս սահմանելու մասին: Կառավարությունը հոգում է, որ մեր սիրելի հայրենակիցները բացարձակապես անվճար ստանան պատվաստում: Քաղաքացին ինքն է ընտրում՝ ծա՞խս անել, թե՞ ոչ: 300 հազար պատվաստվողներից մենք չունենք որևէ հիշատակման արժանի բարդություն: Ինչո՞ւ եմ ասում հիշատակման արժանի, որովհետև, այո, կարող է մարդու ջերմությունը բարձրանալ, ինչպես բոլոր պատվաստումների դեպքում»:

Փաշինյանը շեշտեց՝ Կառավարության ներկայացուիչները առաջիններից են եղել, որոնք պատվաստվել են. «Դահլիճում նստած մարդիկ, եթե չունեն հակացուցում, բոլորը պատվաստված են: Ես ինքս պատվաստված եմ, մեր բոլորի ընտանիքի անդամները պատվաստված են: Եթե մենք զգանք, որ կարիք կա կրկին պատվաստվելու, մենք դա պետք է անպայման անենք: Սա մի պրոցես է, որով պետք է անցնենք: Մեր երկրի պատվաստման ցուցանիշերը ցածր են: Դա իր բացատրությունն ունի, կապված է տարվա սկզբում երկրում առաջացած քաղաքական իրավիճակի հետ և դրանից բխող իրավիճակների հետ: Բայց հիմա մենք պետք է այդ բացը լրացնենք»,- շեշտեց վարչապետը: 

Թեմայի այլ նորություններ