Երևանի պոլիկլինիկաներում «Քովիդ 19»-ի դեմ արդեն երեք պատվաստանյութ է հասանելի
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    38%
    19 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    81%
    11 կմ/ժ
  • Լոռի 4°C
    92%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    80%
    9 կմ/ժ
  • Արարատ 14°C
    35%
    11 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    6 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    38%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    97%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    38%
    19 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    41%
    14 կմ/ժ
  • Արցախ 8°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Երևանի պոլիկլինիկաներում «Քովիդ 19»-ի դեմ արդեն երեք պատվաստանյութ է հասանելի

«ԱստրաԶենեկայից» և «Սպուտնիկ-Վի»-ից բացի, չինական «Սինովաք»-ն է պայքարի դուրս եկել վարակի դեմ:

«Բոլոր դեղամիջոցներն էլ կարող են առաջացնել միևնույն կողմնակի ազդեցությունները՝ թեթև ջերմություն, թուլություն, գլխացավ»,-նշել է Երևանի 13 պոլիկլինիկայի տնօրեն Ռուզաննա Դուրգարյանը:

«Պատվաստանյութերն օտար մարմին են օրգանիզմում, որը պայքարում է իմունիտետի համար, հենց դա է պատվաստանյութի իմաստը»,-ասում է բժիշկ, նյարդաբան Արա Հակոբյանը:

24-ամյա Մերին սովորում է Համբուրգի համալսարանում։ Ինչ դասերն առցանց դարձան, վերադարձավ Երևան: Ո՛չ այնտեղ ու ո՛չ էլ այստեղ կորոնավիրուսով չի հիվանդացել, բայց մշտական վախերին որոշեց վերջ դնել ու պատվաստվել, հատկապես, որ Գերմանիան, առայժմ հանրության միայն որոշակի խմբերին է պատվաստվելու հնարավորություն տալիս:

Երկրորդ դեղաչափը ստանալուց հետո Մերին և երկրից մեկնել պատրաստվող բոլոր քաղաքացիները կստանան կանաչ անձնագրեր: Այսդպիսով կվերանա քովիդի թեսթ հանձնելու լրացուցիչ անհրաժեշտությունը:

Պատվաստվել ցանկացող բոլոր քաղաքացիները կարող են մոտենալ իրենց նախընտրած պոլիկլինիկա, տեղում բուժզննում անցնել ու, եթե չլինեն հակացուցումներ, պատվաստվել:
Երևանում ապրիլից մինչ օրս պատվաստվել է 10157 քաղաքացի, 7123-ը՝ համայնքային պոլիկլինիկաներում:

Պատվաստվե՞լ, թե՝ ոչ, ո՞ր պատվաստանյութն ընտրել՝ յուրաքանչյուրի որոշումն է: Սակայն պետք է հիշել, որ պատվաստված մարդը նույնիսկ հիվանդանալու դեպքում ավելի թեթև գանգատներ է ունենալու՝ առանց կյանքին սպառնալիքի: 6 ամսից մեկ կամ մի քանի տարի. իսկ ավելի հստակ, թե որքա՞ն է պատվաստանյութերի ազդեցությունը՝ պատասխանի համար բժշկությանը դեռ ժամանակ է պետք:

Թեմայի այլ նորություններ