Երևանի մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ ամեն օր հերթափոխից հետո ախտահանում է իրականացվում:
Ախտահանված վագոնները յուրաքանչյուր հաջորդ օրն առավոտյան արդեն պատրաստ են շահագործման։
Վագոններում տեղադրված են ախտահանիչ նյութերով սրվակներ: Ախտահանվում են նաև կայարանային տարածքները:
Ստորգետնյա քաղաքի մուտքը դիմակով է և ժետոնով։