ԵՄ-ն և ԱՀԿ-ն Հայաստանին են հանձնել պատվաստանյութերի պահպանման համար նախատեսված բժշկական սառցարաններ
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    15 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    75%
    4 կմ/ժ
  • Լոռի 4°C
    91%
    4 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    80%
    7 կմ/ժ
  • Արարատ 12°C
    38%
    7 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    95%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    15 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    44%
    13 կմ/ժ
  • Արցախ 7°C
    87%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ԵՄ-ն և ԱՀԿ-ն Հայաստանին են հանձնել պատվաստանյութերի պահպանման համար նախատեսված բժշկական սառցարաններ

ԵՄ-ն և ԱՀԿ-ն Հայաստանին են հանձնել պատվաստանյութերի պահպանման համար նախատեսված բժշկական սառցարաններ

Եվրոպական միությունը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ՀՀ առողջապահության նախարարությանը հանձնել են պատվաստանյութերի պահպանման համար նախատեսված 30 բժշկական սառնարան։ Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար Յան Պլեշինգերը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը և Հայաստանում ԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Օլեգ Ստորոժենկոն ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում ընդունել են սարքավորումներն ու քննարկեցին առաջիկա գնումների ու տեխնիկական աջակցության հարցերը։

«ԵՄ-ն պատիվ ունի ԱՀԿ-ի հետ համատեղ աջակցություն ցուցաբերել Հայաստանին` առողջապահության ոլորտի կարողությունների հզորացման և COVID-19 համաճարակի հաղթահարման նպատակով: Սառնարանները կօգտագործվեն պատվաստանյութերն ու այլ բժշկական արտադրանքը կայուն ջերմաստիճանում պահելու համար՝ ապահով պահեստավորման հնարավորություն ստեղծելով հօգուտ Հայաստանի քաղաքացիների: Մենք պետք է համբերատար շարունակենք պայքարն այս համաճարակի դեմ», — նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար Յան Պլեշինգերը։

ԵՄ-ն և ԱՀԿ -ն Հայաստանի կառավարության կողքին են՝ քաղաքացիներին պատվաստանյութերի բավարար մատակարարում ապահովելու և համաճարակն ավելի արագ հաղթահարելու ջանքերում:

Թեմայի այլ նորություններ