Դիմակի պատճառով վիճաբանություն երթուղայինում. ուղեւորներից մեկը դանակահարել ու սպանել է մյուսին
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    26%
    22 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    50%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    70%
    12 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    62%
    7 կմ/ժ
  • Արարատ 19°C
    35%
    20 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    87%
    9 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    26%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    69%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    26%
    22 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    52%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    88%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26555
  • Դոլար = 388.09

Դիմակի պատճառով վիճաբանություն երթուղայինում. ուղեւորներից մեկը դանակահարել ու սպանել է մյուսին

Դիմակի պատճառով վիճաբանություն երթուղայինում. ուղեւորներից մեկը դանակահարել ու սպանել է մյուսին

Այսօր առավոտյան ժամը 11:00-ի սահմաններում 54 համարի երթուղայինում քաղաքացի է մահացել: Ըստ նախանական տեղեկությունների նա 35-ից 40 տարեկան տղամարդ է:

54 համարի երթուղայինի վարորդը «Հայկական ժամանակի» հետ զրույցում պատմեց, որ երթուղայինում դիմակ կրելու պատճառով լեզվակռիվ է սկսվել երկու տղամարդկանց միջեւ, ու մինչեւ ինքը կկանգնեցներ երթուղայինը Մաշտոցի պողոտա -Պարոնյան հատվածում դեպքն արդեն տեղի էր ունեցել:

«Իրար սկզբից ձեռքով էին խբում, կողքի քաշեցի կանգնեցրի, որ իջնեմ հանդարտեցնեմ: Մինչեւ կմոտենայի հայհոյանքով բանով տղամարդկանցից մեկն իջավ, հետո ուղեւորներն ինձ ասեցին, որ նրա ձեռքին դանակ կար, խբել գնացել էր էլի»,-ասաց վարորդը:

Այս պահին տեղում աշխատում են ոստիկանները: 

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, որոնք հրաժարվել են խոսել տեսախցիկի առջև խոսել, ասել են, որ սպանության պատճառը եղել է այն, որ սպանվածը երթուղու մեջ նստած այդ քաղաքացուն խնդրել է, որպեսզի պաշտպանիչ դիմակ կրի, սակայն վերջինս վիճաբանել է, ապա իր մոտ եղած դանակով հարվածել է նրա կրծքավանդակին, ապա դիմել փախուստի։

Թեմայի այլ նորություններ