COVID-ի դեմ պատվաստվող հղի կինը պաշտպանում է նաև պտղին. մասնագետների դիտարկումները
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    32%
    7 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    41%
    4 կմ/ժ
  • Լոռի 13°C
    62%
    12 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    84%
    13 կմ/ժ
  • Արարատ 18°C
    31%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    70%
    14 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    32%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    57%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    32%
    7 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    40%
    11 կմ/ժ
  • Արցախ 13°C
    81%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

COVID-ի դեմ պատվաստվող հղի կինը պաշտպանում է նաև պտղին. մասնագետների դիտարկումները

COVID-ի դեմ պատվաստվող հղի կինը պաշտպանում է նաև պտղին. մասնագետների դիտարկումները

Աշխարհի տարբեր երկրներում կատարված տարբեր հետազոտությունների մեծաթիվ տվյալներ կան, որոնք փաստում են՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումները չեն կարող ազդել հղիության ընթացքի, վերարտադրողական առողջության վրա:

Հայկական վերարտադրողական բժշկության ասոցիացիայի նախագահ, Առողջապահության ազգային ինստիտուտի մանկաբարձության և գինեկոլոգիային ամբիոնի վարիչ Էդուարդ Համբարձումյանը նշեց, որ ԱՄՆ-ում կատարված հետազոտությունների համաձայն 160 հազար հղի կանայք արդեն պատվաստվել են, և ոչ մի վտանգավոր կամ վնասակար երևույթներ չեն հայտնաբերվել: Նրանց մի մասն արդեն ծննդաբերել է: Ինչ վերաբերում է եվրոպական երկրներին, ապա մասնագետը նշեց, որ, վերջին տվյալների համաձայն, այնտեղ 100 հազար հղի կին պատվաստվել է, և կրկին առանց խնդիրների:

«Հղիների, հղիություն պլանավորող կանանց դեպքում պատվաստումային որևէ հակացուցում չկա: Մեր կենտրոնի փորձով ասեմ, արտամարմնային բեղմնավորման պատրաստվողներին հորդորում ենք պատվաստվել: Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա Վերարտադրողական բժշկության եվրոպական ասոցիացիան խորհուրդ է տալիս վերջին պատվաստումից 14 օր հետո սկսել գործընթացը: ԱՄՆ-ում, ընդհակառակը, կարծում են, որ ոչ մի կապ չունի, թե երբ կարվի պատվաստումը»,- ասաց Էդուարդ Համբարձումյանը՝ ավելացնելով, որ իրենց կենտրոնում արդեն ունեն պատվաստված ու հղիացած կանայք, որոնց հղիության ընթացքը նորմալ է:

Երևանի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռուսուդան Վարդանյանը, ներկայացնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները, նշեց, որ հաշվի առնելով ռիսկերն ու օգուտները, հղիներին խորհուրդ է տրվում պատվաստվել:

«Մեր հղիների մոտ շատ մեծ հուզական բաղադրիչ կա, և նրանք հիմնականում դեմ են այս գործընթացին: Հաշվի առնելով ռիսկերն ու օգուտները՝ կարծում եմ, կարելի է քննարկել այդ հարցը մեր հղիների հետ»,- ասաց մասնագետը:

ՀՀ առողջապահության նախարարության մանկաբարձության և գինեկոլոգիայի գծով խորհրդատու Վրույր Գրիգորյանի խոսքով՝ բոլոր հղիներին, անկախ նրանից՝ ունեն ուղեկցող հիվանդություն, թե ոչ, խորհուրդ է տրվում պատվաստվել: Մասնագետն ընդգծեց, որ պատվաստումը ոչ միայն պաշտպանում է հղի կնոջը, այլև այսօր կան տվյալներ, որ հակամարմինները փոխանցվում են պտղին, նորածինը ծնվում է՝ ունենալով որոշակի պաշտպանվածություն կորոնավիրուսային հիվանդությունից:

«Տեսեք, թե կորոնավիրուսային հիվանդության հետ կապված ինչ է կատարվում հենց մեր երկրում: Հղիների շրջանում, ցավոք, ունենք վատ ելքեր: Քանի մեր ձեռքում կա, այդ մի զենքը՝ պատվաստվելը, այն պետք է օգտագործել: Կորոնավիրուսով վարակվելու պարագայում շատ ավելի մեծ բարդություններ են լինում: Նախ՝ կորոնավիրուսով վարակված հղիների մոտ շատ են լինում հիպերտենզիվ խանգարումները: Հաջորդ բարդությունը կապված է վաղաժամ ծննդաբերության ռիսկի հետ»,- ասաց Վրույր Գրիգորյանը:

Առողջապահության ազգային ինստիտուտի ուռուցքաբանության ամբիոնի վարիչ, Հայ- ամերիկյան առողջության կենտրոնի վիրաբուժական գինեկոլոգիայի բաժնի վարիչ Վահե Տեր-Մինասյանը նշեց, որ կորոնավիրուսային հիվանդությունը նոր է, հընթացս հետազոտությունները կատարվում են ու նոր տվյալներին համապատասխան էլ կազմվում են ուղեցույցները: Մասնագետների անելիքն է հետևողականորեն, պարբերաբար իրազեկել քաղաքացիներին՝ ներկայացնելով հետազոտությունների նոր արդյունքները:

«Մենք անելիք ունենք մեր ազգաբնակչության հետ, մասնավորապես, պետք է մանրամասն, համբերատար, առանց նեղանալու, ամեն օր հանգամանալից բացատրել: Դա մեր պարտականությունն է՝ հանրությանը բացատրել, սովորեցնել, օգնել»,- ասաց Վահե Տեր- Մինասյանը:

Թեմայի այլ նորություններ