COVID-19. մաշկային քրոնիկական հիվանդությունների պարագայում պատվաստումը հակացուցված չէ. մասնագետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    54%
    11 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    65%
    13 կմ/ժ
  • Լոռի 5°C
    89%
    6 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    81%
    10 կմ/ժ
  • Արարատ 12°C
    32%
    12 կմ/ժ
  • Սյունիք 9°C
    81%
    3 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    54%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    96%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    54%
    11 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    40%
    13 կմ/ժ
  • Արցախ 10°C
    87%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

COVID-19. մաշկային քրոնիկական հիվանդությունների պարագայում պատվաստումը հակացուցված չէ. մասնագետ

COVID-19. մաշկային քրոնիկական հիվանդությունների պարագայում պատվաստումը հակացուցված չէ. մասնագետ

Կորոնավիրուսը բացասական ազդեցություն է թողնում փսորիազի, մաշկային այլ հիվանդությունների ընթացքի վրա:

ՀՀ առողջապահության նախարարության մաշկավեներաբանության գծով խորհրդատու, ՀՀ ԱՆ մաշկաբանության ազգային կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ սկզբնական շրջանում որևէ պատկերացում չունեին, թե կորոնավիրուսն ինչ ազդեցություն կարող է թողնել փսորիազ հիվանդության ընթացքի վրա, բայց հետազոտությունները ցույց տվեցին, որ կորոնավիրուսային հիվանդությունն անգամ թեթև արտահայտման պարագայում, լուրջ ազդեցություն է թողնում փսորիազի ընթացքի վրա:

«Քովիդի ծանր ընթացքի դեպքում մենք ունենում ենք նաև ծանր ընթացք փսորիազի պարագայում: Եվ այս երկու հիվանդությունները միասին բուժել, գործնականում դառնում է  անհնար, և ունենում ենք անցանկալի ելքեր: Իհարկե, եղել են դեպքեր, երբ քովիդի բուժման ժամանակ փսորիազը հետ է զարգացել, բայց ասեմ, որ դա հիմնականում պայմանավորված է դեքսամետազոնի օգտագործմամբ: Բուժակներն ուրախանում են այդ հանգամանքով, սակայն շտապեմ ասել, որ դա ժամանակավոր է: Բացասական հետևանքներն ակնհայտ են լինում, երբ մենք հրաժարվում ենք դեքսամետազոնից, իսկ բուժակը հրաժարվելու է մի օր, որովհետև չի կարող անվերջ օգտագործել: Նման դեպքում ունենում ենք փսորիազի սրացումներ»,- ասաց մասնագետը: 

Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ մաշկային քրոնիկական հիվանդությունների պարագայում իրենց բուժակներին խորհուրդ են տալիս պատվաստվել: Պատվաստումների հետ կապված որևէ հակացուցում չկա, եթե հիվանդությունները սուր փուլում չեն գտնվում:

«Կան մի քանի հիվանդություններ, որոնց սրացման ժամանակ ցանկալի չէ պատվաստվել, օրինակ, բշտային հիվանդությունները, որոնք ծայրահեղ ծանր ընթացքով մաշկային հիվանդություններ են, բայց խոսքը միայն սրացման շրջանի մասին է: Երբ սրացման շրջանից դուրս ենք գալիս, ապա պատվաստումները ոչ միայն ցանկալի են, այլև՝ պարտադիր: Փորձը ցույց է տալիս, որ կորոնավիրուսը թե´ փսորիազի, թե´ մաշկային այլ քրոնիկ հիվանդության պարագայում հանգեցնում է սրացման, ծանր ընթացքի: Պատվաստումները նվազեցնում են վարակվելու ռիսկը, ծանր ընթացքը: Մենք մեր հիվանդներին բացատրում ենք, հորդորում ենք պատվաստվել: Ունենք բուժառուներ, որոնք պատվաստվել են, ընդ որում, բոլոր պատվաստանյութերով պատվաստված հիվանդներ ունենք, և ոչ մի ձևով դա չի անդրադարձել նրանց բուժման վրա»,- ասաց Հովհաննես Հովհաննիսյանը:

Թեմայի այլ նորություններ