COVID-19-ի տարածման առումով լարված իրավիճակ է․ մահճակալային ռեզերվը մոբիլիզացվում է․ Ավանեսյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    38%
    19 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    81%
    11 կմ/ժ
  • Լոռի 4°C
    92%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    80%
    9 կմ/ժ
  • Արարատ 14°C
    35%
    11 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    6 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    38%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    97%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    38%
    19 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    41%
    14 կմ/ժ
  • Արցախ 8°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

COVID-19-ի տարածման առումով լարված իրավիճակ է․ մահճակալային ռեզերվը մոբիլիզացվում է․ Ավանեսյան

COVID-19-ի տարածման առումով լարված իրավիճակ է․ մահճակալային ռեզերվը մոբիլիզացվում է․ Ավանեսյան

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության տարածման առումով առողջապահական համակարգը ներկա պահին լարված իրավիճակում է։

Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և հավելեց, որ արդեն 20 ԲԿ սպասարկում է կորոնավիրուսով հիվանդ անձանց։

«Այս շաբաթվա ընթացքում կավելանա Արտաշատի ԲԿ-ն, Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը ևս կանցնեն COVID-19-ով հիվանդներին սպասարկելուն։ Մենք տեսնում ենք, որ մահճակալային ռեզերվներն արդեն ամբողջությամբ մոբիլիզացվում են, որովհետև դելտա շտամի առանձնահատկությունն է, որ մենք հոսպիտալացման կարիք ավելի շատ ենք ունենում։ Այժմ ավելի շատ ծանր և ծայրահեղ ծանր դեպքեր ունենք, քան նախորդ ալիքների ժամանակ էր»,- նշեց Ավանեսյանը։

Խոսելով ՊՇՌ թեստերի գնային քաղաքականության մասին, ԱՆ նախարարն ասաց, որ դա իրենց լիազորությունների մեջ չի մտնում։ Նա շեշտեց, որ գուցե այն հանգամանքը, որ թեստերը 15 հազար դրամից ավելի են էժանացել, կապված է հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող հրամանի հետ։

«Ներկա պահին կան անձինք, ովքեր պատվաստվել են, սակայն հոսպիտալացվել են և այժմ գտնվում են հիվանդանոցում։ Սա միանշանակ համադրելի է այն իրավիճակի հետ, որը կա այլ երկրներում, որտեղ կա պատվաստումների բավական բարձր ցուցանիշ»,- «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ասաց Ավանեսյանը։

Առողջապահության նախարարի հրամանով հոկտեմբերի 1-ից ՀՀ աշխատողները պարտավոր են գործատուին ներկայացնել կա՛մ COVID-19-ի դեմ պատվաստման սերտիֆիկատ, կա՛մ յուրաքանչյուր 14 օրը մեկ COVID-19-ի ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72–ժամյա վաղեմությամբ փաստաթուղթ։

 

 

Թեմայի այլ նորություններ