Չինաստանի դեսպանը խոսել է COVID-19-ի դեմ պայքարում Հայաստանին աջակցելու չին ժողովրդի պատրաստակամության մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    14%
    6 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    26%
    13 կմ/ժ
  • Լոռի 11°C
    61%
    9 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    70%
    8 կմ/ժ
  • Արարատ 21°C
    19%
    3 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    73%
    11 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    14%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    54%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    14%
    6 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    28%
    12 կմ/ժ
  • Արցախ 10°C
    90%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Չինաստանի դեսպանը խոսել է COVID-19-ի դեմ պայքարում Հայաստանին աջակցելու չին ժողովրդի պատրաստակամության մասին

Չինաստանի դեսպանը խոսել է COVID-19-ի դեմ պայքարում Հայաստանին աջակցելու չին ժողովրդի պատրաստակամության մասին

Չինաստանի կառավարությունը անհրաժեշտության դեպքում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի նոր խմբաքանակ կնվիրաբերի Հայաստանին: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը՝ խոսելով Հայաստանում չինական երկու տեսակի պատվաստանյութերի՝ «ԿորոնաՎակի» և «Սինոֆարմի» պահանջարկի մասին:

Դեսպանը հիշեցրել է, որ այս տարվա մայիսին Չինաստանի կառավարությունը արդեն որպես աջակցություն նվիրաբերել է հայ ժողովրդին պատվաստանյութեր, որոնք մեծ ազդեցություն են ունեցել և մեծապես օգնել են համավարակի դեմ պայքարին: Իսկ դրանից հետո Հայաստանը նաև գնել է Չինաստանից «Սինոֆարմ» պատվաստանյութեր՝ Հայաստանի և Չինաստանի կառավարությունների պայմանավորվածության համաձայն: Սակայն եթե անհրաժեշտություն լինի՝ չին ժողովուրդը, դեսպանի խոսքով, պատրաստակամ է աջակցելու հայ ժողովրդին ցանկացած հարցում:

«Եթե անհրաժեշտությունը լինի՝ չին ժողովուրդը, բնականաբար, պատրաստակամ է աջակցել հայ ժողովրդին ցանկացած հարցում: Կարծում եմ՝ անհրաժեշտության դեպքում երկու երկրների կառավարությունների միջև ձեռք կբերվեն համապատասխան համաձայնություններ, որի արդյունքում, եթե կարիք լինի՝ պատվաստանյութերը կարող են տրամադրվել նվիրատվության տեսքով», - ասել է Չինաստանի դեսպանը:

Ըստ Առողջապահության նախարարության հաղորդագրության՝ մայիսի սկզբին Չինաստանից Հայաստան էր ներկրվել COVID-19-ի դեմ «ԿորոնաՎակ» պատվաստանյութի 100 հազար դեղաչափ` 50 հազար անձի համար:

Թեմայի այլ նորություններ