Չինական «Սինոֆարմ»-ի 200 հազար դեղաչափ Հայաստանում է
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    32%
    7 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    40%
    2 կմ/ժ
  • Լոռի 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    81%
    12 կմ/ժ
  • Արարատ 18°C
    32%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    69%
    13 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    32%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    56%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    32%
    7 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 14°C
    73%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Չինական «Սինոֆարմ»-ի 200 հազար դեղաչափ Հայաստանում է

Չինական «Սինոֆարմ»-ի 200 հազար դեղաչափ Հայաստանում է

Հայաստանը ձեռք է բերել COVID-19-ի դեմ չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի հերթական խմբաքանակը` 200 հազար դեղաչափ։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Պատվաստանյութի ներկրված խմբաքանակն առաջիկայում հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակում և շարժական պատվաստումային կետերում:

«Սինոֆարմ» պատվաստանյութն ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն: Պատվաստանյութի արդյունավետության և անվտանգության տվյալները համապատասխանում են ԱՀԿ-ի կողմից սահմանված չափանիշներին:

Ինչպես Հայաստանում կիրառվող մյուս պատվաստանյութերը, «Սինոֆարմ»-ը ևս նախատեսված է 18 և բարձր տարիքի անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներ իրականացնելու համար:

Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է, թե մինչ օրս քանի երևանցի է պատվաստվել կորոնավիրուսի դեմ:

Covid-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից մինչև հոկտեմբերի 17-ը ներառյալ պատվաստվել են.

Երևան քաղաքում՝ 241 666 քաղաքացի, որից՝

1-ին բաղադրիչ – 167 604 — 29.1%

2-րդ բաղադրիչ – 74 062 — 12.8 %

Հայաստանի Հանրապետությունում՝ 588 385 քաղաքացի, որից՝

1-ին բաղադրիչ – 403 431 — 20%

2-րդ բաղադրիչ – 184 954 — 9.2 %

Թեմայի այլ նորություններ