Ցավով պիտի նշեմ, որ կորոնավիրուսի մեկօրյա նոր դեպքերի էական աճ ունենք. վարչապետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    39%
    6 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    53%
    6 կմ/ժ
  • Լոռի 9°C
    76%
    12 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    68%
    5 կմ/ժ
  • Արարատ 17°C
    40%
    19 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    89%
    11 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    39%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    76%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    39%
    6 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Արցախ 10°C
    94%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26241
  • Դոլար = 388.09

Ցավով պիտի նշեմ, որ կորոնավիրուսի մեկօրյա նոր դեպքերի էական աճ ունենք. վարչապետ

Ցավով պիտի նշեմ, որ կորոնավիրուսի մեկօրյա նոր դեպքերի էական աճ ունենք. վարչապետ

Ցավով պիտի նշեմ, որ բավական երկարատեւ ընդմիջումից հետո մենք նոր տիպի կորոնավիրուսի մեկօրյա նոր դեպքերի էական աճ ունենք: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ 700-ից ավելի ախտորոշված դեպք կա 1 օրվա. նա խնդրեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին մանրամասն ներկայացնել:

Ավանեսյանն ասաց, որ երեկ իրականացվել է 4285 թեստավորում, որից դրական է եղել 748-ը. «Ինչպես եւ կանխատեսել էինք անցած շաբաթ, մենք ունենք հիվանդացության աճ: Այս պահին մեր ակտիվ դեպքերի թիվը 6772 է, որոնցից 901-ը՝ հոսպիտալացված: Մենք այս պահին ունենք 9 բժշկական կենտրոն, որոնք սպասարկում են կորոնավիրուսով հիվանդներին»:

Նախարարն ասաց, որ ներկայումս ազատ մոտ 100 մահճակալ ունեն: Այս օրերին եւս շարունակում են ծավալման աշխատանքները՝ հընթացս տեսնելով աճի տեմպը. «Բայց ուզում եմ զգուշացնել, որ մահճակալների թիվն անսպառ չէ, եւ պետք է ամեն ինչ անել, որ մեր հիվանդների թիվն ավելին չլինի այն կարողություններից, որոնք մենք ունենք, չունենանք էլի պացիենտներ, ովքեր հիվանդ կլինեն, տանը կմնան ու հնարավորություն չեն ունենա հոսպիտալացվելու»:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ խնդիրը լուծելու տարբերակն այն է, որ բոլորը հակահամաճարակային կանոնները մաքսիմալ պահեն, եւ պետք է իրենց խնդիրը լինի, որ շարժվեն այն ճանապարհով, որ լրացուցիչ սահմանափակումներ սահմանելու անհրաժեշտություն չլինի. «Ես խնդրում եմ մեր հանրությանը, ժողովրդին առանձնահատուկ ուշադրություն դարձնել խնդրին, որովհետեւ մեզնից յուրաքանչյուրի անհատական մոտեցումն էական նշանակություն է ունենալու այս հարցում: Ինչ վերաբերում է առողջապահական հզորությունների ծավալմանը, մենք նախկինից արդեն, ըստ էության, գործող պլան ունենք եւ այդ պլանով կառաջնորդվենք: Խնդիրն այն է, որ եկեք ամեն ինչ անենք, որ այդ նախկին առավելագույն ծավալման անհրաժեշտությունը չլինի, ու դա կախված է մեզնից»:

Թեմայի այլ նորություններ