AstraZeneca պատվաստանյութը Հայաստան է ներմուծվել երկու ամիս օգտագործման ժամկետով. ՀՀ առողջապահության նախարար
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    38%
    17 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    70%
    15 կմ/ժ
  • Լոռի 5°C
    91%
    6 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    80%
    9 կմ/ժ
  • Արարատ 14°C
    33%
    12 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    4 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    38%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    97%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    38%
    17 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    40%
    13 կմ/ժ
  • Արցախ 10°C
    86%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

AstraZeneca պատվաստանյութը Հայաստան է ներմուծվել երկու ամիս օգտագործման ժամկետով. ՀՀ առողջապահության նախարար

AstraZeneca պատվաստանյութը Հայաստան է ներմուծվել երկու ամիս օգտագործման ժամկետով. ՀՀ առողջապահության նախարար

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր հերքեց լուրերը, թե AstraZeneca  պատվաստանյութի ժամկետը լրանալու է մի քանի օրից:

Նախարարի խոսքով՝ պատվաստանյութը Հայաստան է ներմուծվել երկու ամիս օգտագործման ժամկետով՝ մինչև մայիսի 31-ը, ինչը բավարար է և համապատասխանում է բոլոր չափանիշներին: 

«Սակավաթիվ երկրներ կան, որոնք այս պահին կասեցրել են որոշ խմբաքանակների օգտագործումը մինչև մասնագիտական կառույցների կողմից կտրվի լրացուցիչ եզրակացություն: Շատ երկրներ էլ վերսկսկել են պատվաստանյութի օգտագործումը, սակայն փոփոխել են տարիքային շեմը: Մենք ևս հանգամանալից, ուշադիր կերպով հետևելով մասնագիտական կառույցների արած եզրակացություններին և տարբեր երկրներում վարվող քաղաքականությանը, վերջերս որոշում կայացրեցինք, քանի որ այն սակավաթիվ կողմնակի ազդեցությունները, որոնք գրանցվել են, տեղ են գտել երիտասարդների մոտ, օգտագործման տարիքային շեմը սահմանել 55-ից բարձր:

Բոլոր դեղամիջոցները, բոլոր պատվաստանյութերն ունեն որոշ կողմնակի ազդեցություններ, սակայն դրանց արդյունավետության, անվտանգության գնահատականը վերաբերում է նրան, որ ռիսկերը գնահատվում են և հիվանդացության արդյունքում ծանր, ծայրահեղ ծանր ընթացքով ընթանալու դեպքում այնքան մեծ են ռիսկերը, որ դրանք հակակշռում են այն բոլոր փոքրաթիվ կողմնակի ազդեցություններին, որոնք գրանցվել են»,- ասաց նախարարը:

Ավանեսյանի խոսքով՝ պետք է զգոն լինել, բայց չթողնել, որ ռիսկերի ոչ ճիշտ գնահատումը, էմոցիաները խանգարեն այդ կարևոր գործիքը չօգտագործելուն:

Թեմայի այլ նորություններ