Աշխարհում վարակվածների թիվն անցել է 85 մլն 519 հազարը. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    23%
    2 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    54%
    22 կմ/ժ
  • Լոռի 10°C
    92%
    8 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    96%
    4 կմ/ժ
  • Արարատ 22°C
    47%
    2 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    96%
    6 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    23%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    93%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    23%
    2 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    58%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27308
  • Դոլար = 387.973

Աշխարհում վարակվածների թիվն անցել է 85 մլն 519 հազարը. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում վարակվածների թիվն անցել է 85 մլն 519 հազարը. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում կորոնավիրուսի ակտիվ դեպքերի թիվը 23 մլն 179 հազար 412 է, առողջացել է 60 մլն 521 հազար 153 մարդ, մահացել` 1 մլն 851 հազար 706-ը: «InterLur» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ այս մասին են փաստում WorldoMeters կայքի տվյալները:

Դեպքերի թվով առաջատարը շարունակում է մնալ ԱՄՆ-ը: Այստեղ կորոնավիրուսի ընդհանուր դեպքերի թիվը հասել է 21 մլն 113 հազար 528-ի, որի կեսից ավելին՝ 12 մլն  436 հազար 958-ը արդեն առողջացել է, մահացել է 360 հազար 78 մարդ: Արձանագրված դեպքերի թվով երկրորդը Հնդկաստանն է՝ 10 մլն 341 հազար 291: Այս երկրում կորոնավիրուսից մահացել է 149 հազար 686 մարդ, առողջացել՝ 9 մլն 946 հազար 867-ը: 7 մլն 733 հազար 746 հաստատված ընդհանուր դեպքերով երրորդ տեղում Բրազիլիան է: Բրազիլիայում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան 196 հազար 18 դեպք, առողջացել է 6 մլն 813 հազար 8 մարդ:

Հայաստանը 56-երրորդ տեղում է։ Հունվարի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 160 220 դեպք, որոնցից 144 831 -ն` առողջացած, 2864 -ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից փաստացի բուժում է ստանում 11834 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 598 705 թեստավորում: Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, հունվարի 3-ին կատարվել է 1201 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 193 նոր դեպք: Փոքր թիվը պայմանավորված է շաբաթ-կիրակի օրերի քիչ թեստավորմամբ։ Գրանցվել է առողջացման 740 և մահվան 14 դեպք: Արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 691 է:

Թեմայի այլ նորություններ