Արտակ Բեգլարյանը պատվաստվել է «Սպուտնիկ V»-ով
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    19%
    7 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    30%
    13 կմ/ժ
  • Լոռի 10°C
    68%
    6 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    79%
    6 կմ/ժ
  • Արարատ 20°C
    27%
    5 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    80%
    9 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    19%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    69%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    19%
    7 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    36%
    8 կմ/ժ
  • Արցախ 9°C
    90%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Արտակ Բեգլարյանը պատվաստվել է «Սպուտնիկ V»-ով

Արտակ Բեգլարյանը պատվաստվել է «Սպուտնիկ V»-ով

Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել  է, որ պատվաստվել է «Սպուտնիկ V»-ով:
 
«Արցախում արդեն ամբողջությամբ մեկնարկել է ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստման գործընթացը, և այսօր արդեն մի քանի տասնյակ անձ է պատվաստվել, այդ թվում՝ ես:
 
Կամավոր կերպով պատվաստվեցի «Սպուտնիկ V» պատվաստանյութով, որպեսզի և՛ ապահովագրվեմ կորոնավիրուսային ռիսկերից (հատկապես՝ մեկուսացման ռիսկից), և՛ օրինակ ծառայեմ այլոց համար:
 
Պատվաստվելու ցանկություն ունեցող անձինք կարող են գրանցվել Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում ու շրջանային բուժմիավորումներում, իսկ հարցերի դեպքում զանգահարել ԱՀ առողջապահության նախարարության թեժ գիծ՝ 30-03 հեռախոսահամարով:
 
Նախարարությունը մեծապես խորհուրդ է տալիս հատկապես խոցելի խմբերին պատկանող անձանց պատվաստվել:
 
Առողջություն բոլորին»,- գրել է Բեգլարյանը:

Թեմայի այլ նորություններ