Առողջապահության նախարարը տեսակցել է հոկտեմբերի 12-ին «Քովիդ-19»-ի հետևանքով մահացած ծննդկանի նորածնին
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    54%
    11 կմ/ժ
  • Շիրակ 1°C
    86%
    6 կմ/ժ
  • Լոռի 6°C
    71%
    3 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    77%
    1 կմ/ժ
  • Արարատ 11°C
    43%
    2 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    79%
    1 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    54%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    78%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    54%
    11 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    51%
    7 կմ/ժ
  • Արցախ 9°C
    81%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Առողջապահության նախարարը տեսակցել է հոկտեմբերի 12-ին «Քովիդ-19»-ի հետևանքով մահացած ծննդկանի նորածնին

Առողջապահության նախարարը տեսակցել է հոկտեմբերի 12-ին «Քովիդ-19»-ի հետևանքով մահացած ծննդկանի նորածնին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր այցելել է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր: Նախարարին ուղեկցել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

Այս մասին տեղեակացնում է ԵՊԲՀ հասարակայնության հետ կապերի բաժինը:

Առողջապահության նախարարը շրջայց է կատարել հիվանդանոցում, ծանոթացել կլինիկաների գործունեությանը, տեսակցել  հոկտեմբերի 12-ին «Քովիդ-19»-ի հետևանքով մահացած ծննդկանի նորածնին, հետաքրքրվել փոքրիկի առողջական վիճակով:

Այցի ընթացքում ուշադրության կենտրոնում է եղել երեխաների շրջանում կորոնավիրուսային հիվանդությամբ, ինչպես նաև սուր շնչառական վարակներով պայմանավորված հոսպիտալացումների աճը, պացիենտների բուժման ընթացքը:

«Հոսպիտալացումից մինչև դուրս գրում՝ 24 ժամ 7 օր սկզբունքով, համալսարանական հիվանդանոցում կատարվող աշխատանքներն ուղղված են առաջին հերթին բուժօգնության որակի բարելավմանը, բուժառուների առողջության պահպանմանը: Նորագույն բժշկական սարքավորումներով հագեցած մեր հիվանդանոցային համալիրը տարեկան ամբուլատոր պայմաններում բուժօգնություն տրամադրում և սպասարկում է ավելի քան 20.000, իսկ ստացիոնար պայմաններում՝ ավելի քան 10.000 պացիենտի»,- ասված է հաղորդագրության մեջ։

Թեմայի այլ նորություններ