Առողջապահության նախարարությունը անցկացրեց «Սեզոնային գրիպի և COVID-19-ի դեմ պատվաստումներ» թեմայով իրազեկման դասընթաց՝ լրագրողների համար
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    30%
    7 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    38%
    4 կմ/ժ
  • Լոռի 13°C
    62%
    12 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    84%
    13 կմ/ժ
  • Արարատ 19°C
    31%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    70%
    14 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    30%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    57%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    30%
    7 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    40%
    11 կմ/ժ
  • Արցախ 13°C
    81%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Առողջապահության նախարարությունը անցկացրեց «Սեզոնային գրիպի և COVID-19-ի դեմ պատվաստումներ» թեմայով իրազեկման դասընթաց՝ լրագրողների համար

Առողջապահության նախարարությունը անցկացրեց «Սեզոնային գրիպի և COVID-19-ի դեմ պատվաստումներ» թեմայով իրազեկման դասընթաց՝ լրագրողների համար

Առողջապահության նախարարությունը սեզոնային գրիպի և կորոնավիրուսային հիվանության (COVID-19) դեմ պատվաստումային գործընթացի բարելավման, բնակչության շրջանում պատվաստումների խրախուսման և վստահության մթնոլորտի ապահովման նպատակով կազմակերպել է զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար եռօրյա իրազեկման դասընթաց` «Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համավարակի պայմաններում պատվաստումային գործընթացը. սեզոնային գրիպի և COVID-19-ի դեմ պատվաստումներ» թեմայով:

Դասընթացին Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը ներկայացրել է պատվաստումային գործընթացը կորոնավիրուսային հիվանդության համավարակի պայմաններում, իսկ ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի ավագ դասախոս Արման Բադալյանն անդրադարձել է որոշումների կայացման գործընթացում ապացուցողական տվյալների դերին և նշանակությանը:

ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը խոսել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների, COVID-19-ով և սուր շնչառական վարակիչ հիվանդություններով պայմանավորված իրավիճակի մասին: Սեզոնային գրիպի և COVID-19-ի դեմ պատվաստումների կարևորության և դրանց շուրջ ստեղծված միֆերին է անդրադարձել Իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի մանկաբույժ Պիրիջիդա Սիմոնյանը:

Եռօրյա դասընթացն անցել է պանելային քննարկումների, տարվա ընթացքում համաճարակային իրավիճակի ամփոփ տեղեկատվության, քաղած դասերի, ինչպես նաև լրագրողների հետ խաղերի, մտքերի փոխանակման ու հարցուպատասխանների ձևաչափով:

Դասընթացի ընթացքում մասնակիցները, ըստ ցանկության, առողջապահության նախարարության շրջիկ պատվաստումային խմբի կողմից պատվաստվել են սեզոնային գրիպի դեմ։

Թեմայի այլ նորություններ