Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն ընդունել է Միգրացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    44%
    24 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    75%
    2 կմ/ժ
  • Լոռի 4°C
    91%
    4 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    80%
    7 կմ/ժ
  • Արարատ 13°C
    35%
    9 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    6 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    44%
    24 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    95%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    44%
    24 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    42%
    13 կմ/ժ
  • Արցախ 7°C
    87%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն ընդունել է Միգրացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչներին

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն ընդունել է Միգրացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչներին

Հանդիպման ընթացքում փոխնախարարը շեշտել է առողջապահության նախարարության և Միգրացիայի միջազգային կազմակերպության միջև ձևավորված համագործակցությունը, այդ թվում` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլոզի կանխարգելման, հայտնաբերման և բուժման ծրագրի շրջանակներում: Կողմերը քննարկել են COVID-19 համավարակի պայմաններում քաղաքացիների տեղաշարժը և բուժումը կազմակերպելու խնդիրները:
 

Լենա Նանուշյանը տեղեկացրել է, որ համավարակի ողջ ընթացքում օտարերկրյա քաղաքացիների թե ՛ բուժումը, թե ՛ պատվաստումը Հայաստանում իրականացվել է անվճար, և կարևորել է արտերկիր աշխատանքի մեկնող ՀՀ քաղաքացիների համար փոխադարձության սկզբունքի հիման անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու հնարավորությունը:

Նա նաև անդրադարձել է ոչ վարակիչ հիվանդությունների բուժման նպատակով արտերկիր տեղափոխվող քաղաքացիների խնդիրներին:

Միգրացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչները հետաքրքրվել են Հայաստանում գործող COVID-19-ով պայմանավորված ճամփորդական սահմանափակումներով և պատվաստումային գործընթացով, ինչպես նաև Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների համար հասանելի անվճար բժշկական ծառայությունների փաթեթով:

Հաշվի առնելով առաջիկա տարիներին կորոնավիրուսային հիվանդության հնարավոր շարունակականության բնույթը, ինչպես նաև պայքարի անհրաժեշտությունը` Լենա Նանուշյանը հույս է հայտնել, որ հանդիպման ընթացքում հնչած մտքերը կարտացոլվեն Միգրացիայի միջազգային կազմակերպության ռազմավարության ծրագրում:

Թեմայի այլ նորություններ