Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության նիստում ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակը
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    44%
    6 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    66%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    60%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    79%
    9 կմ/ժ
  • Արարատ 16°C
    35%
    3 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    71%
    10 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    44%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    63%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    41%
    9 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    40%
    5 կմ/ժ
  • Արցախ 12°C
    75%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության նիստում ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակը

Շատ լավ նորություն է, որ մենք Ամանորի նախաշեմին չունենք ճգնաժամային վիճակ կորոնավիրուսի հետ կապված: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 30-ին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պետք է արձանագրենք, որ եթե պատվաստումների գործընթացը չշարունակենք, համավարակը վերադառնալու է եւ վերադառնալու է շատ ավելի ծանր մասշտաբներով: Այսօր մենք ունենք ավելի քան 700 հազար երկրորդ պատվաստում ստացած քաղաքացի, ինչը միակ առանցքային պատճառն է: Կյանքը ցույց տվեց, որ այս ոլորտում մեզ ուղղված քննադատությունները հիմք չունեին, քանի որ կարողացել ենք համավարակը առնվազն կառավարել այնպես, որ շատ վատ վիճակում չհայտնվենք»,-ասաց նա:

Իր հերթին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ արդեն 800 քաղաքացի ստացել է խթանից երրորդ դեղաչափը. «Ամբողջական պատվաստում ստանալուց հետո 6 ամիսը լրանալուց հետո մեր քաղաքացիներին հորդորում ենք ստանալու նաեւ խթանիչ դեղաչափերը:

Առաջին դեղաչափը ստացել է 943 377 քաղաքացի, իսկ երկրորդ դեղաչափը ստացել է 711 864 քաղաքացի:

2021-ին ունեցել ենք կորոնավիրուսի 184 հազար դրական դեպք, եւ մոտ 40 հազար քաղաքացի ստացել է բուժօգնություն հիվանդանոցներում»,-ասաց նա:

Թեմայի այլ նորություններ