ԱՆ-ն հերքում է բուժաշխատողներին պարտադիր «AstraZeneca»-ով պատվաստելու մասին շրջանառվող լուրերը
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    13 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    75%
    4 կմ/ժ
  • Լոռի 4°C
    89%
    3 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    81%
    6 կմ/ժ
  • Արարատ 12°C
    38%
    7 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    81%
    7 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    93%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    13 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    44%
    13 կմ/ժ
  • Արցախ 7°C
    87%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ԱՆ-ն հերքում է բուժաշխատողներին պարտադիր «AstraZeneca»-ով պատվաստելու մասին շրջանառվող լուրերը

ԱՆ-ն հերքում է բուժաշխատողներին պարտադիր «AstraZeneca»-ով պատվաստելու մասին շրջանառվող լուրերը

ՀՀ առողջապահության նախարարությունը հերքում է պոլիկլինիկաների, հիվանդանոցների աշխատողներին պարտադիր «AstraZeneca»-ով պատվաստելու մասին մամուլում շրջանառվող լուրերը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը նշեց, որ անհիմն մեղադրանքներ են:

«Նախ, նախարարությունը նման խնդիր չի դրել իր առջև: Դրանից բացի, վերջին օրերին Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստումային գործընթացն ակտիվ թափ է ստացել և բնականոն ընթացքով աշխատանքները շարունակվում են՝ շնորհիվ մեր քաղաքացիների իրավագիտակցության բարձր մակարդակի: Հայաստանն ունի բավարար չափով պատվաստանյութ ռիսկի խմբի մեր քաղաքացիների համար և մյուս խմբերի անձանց ևս հասանելի դարձնելու համար նախարարի հրամանով սահմանվել է այն, որ 18-ից բարձր քաղաքացիները կամավորության սկզբունքով կարող են պատվաստվել: Ընդգծում եմ՝ կամավորության սկզբունքով, պարտադիր ոչինչ չկա»,-ասաց Հռիփսիմե Խաչատրյանը:

Հայաստանն ունի «AstraZeneca», «Sputnik V», « CoronaVac» պատվաստանյութերը: COVID-19-ի դեմ պատվաստումները շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում: 18 տարեկանից բարձր բոլոր անձինք կարող են անվճար պատվաստվել COVID-19-ի դեմ ցանկացած պոլիկլինիկայում՝ անկախ գրանցման վայրիցՊատվաստումներն անվճար են նաև օտարերկրյա քաղաքացիների համար:

Պոլիկլինիկաներում պատվաստումների համար հերթապահություններ են սահմանվել նաև շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 10։00-16։00: Գործում են նաև պատվաստումային շարժական խմբերը:

Թեմայի այլ նորություններ