ԱՀԿ-ն Հայաստան է առաքել COVID-19-ի՝ արագ ախտորոշման հակագենային 40 հազար թեստ
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    36%
    20 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    71%
    28 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    5 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    91%
    1 կմ/ժ
  • Արարատ 18°C
    51%
    7 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    98%
    3 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    36%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    93%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    36%
    20 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    65%
    18 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27523
  • Դոլար = 387.973

ԱՀԿ-ն Հայաստան է առաքել COVID-19-ի՝ արագ ախտորոշման հակագենային 40 հազար թեստ

ԱՀԿ-ն Հայաստան է առաքել COVID-19-ի՝ արագ ախտորոշման հակագենային 40 հազար թեստ

ԱՀԿ-ն Հայաստան է առաքել և ՀՀ առողջապահության նախարարությանը փոխանցել COVID-19-ի՝ արագ ախտորոշման հակագենային 40000 թեստ, որոնք կարճ ժամանակահատվածում կարողանում են հայտնաբերել մարդու օրգանիզմում առկա ակտիվ SARS-CoV-2 վարակը։
 
Հակագենային թեստերը դեռևս հանդիսանում են արագ ախտորոշման թեստերի միակ տեսակը, որը կարելի է կիրառել COVID-19-ի ախտորոշման համար։ Այս տեսակ թեստերի ընդամենը մի քանիսն են անցել համապատասխան ստուգումներ։ Լաբորատորիաները պետք է զգուշությամբ ընտրեն, թե որ թեստը կարելի է կիրառել՝ վստահ լինելու համար, որ օգտագործվող թեստերը համապատասխանում են որակի վերահսկողության պահանջներին։
 
Արագ թեստավորումը նպաստում է COVID-19-ով հիվանդների ժամանակին հայտնաբերմանը, մեկուսացմանը և կառավարմանը, ինչը կարևոր է երկրում համաճարակի զսպման համար։ Սակայն այն կիրառելի չէ բոլոր իրավիճակներում․ միայն բուժաշխատողները և հանրային առողջապահության մասնագետները կարող են որոշել, թե ինչպիսի իրավիճակում և հիվանդության որ շրջանում այն կարող է ցույց տալ վստահելի արդյունքներ։
 
Միաժամանակ, հակագենային այս թեստերն ունեն մի շարք առավելություններ․ հեշտ փոխադրելի են, կիրառության մեջ՝ դյուրին, ինչպես նաև հուսալի թեստավորումը հասանելի են դարձնում ավելի մեծ թվով մարդկանց համար։
 
ԱՀԿ-ի կողմից հրապարակված ուղեցույցը մատնանշում է այս թեստերի կարևորությունը հատկապես այն վայրերում, որտեղ վարակն ունի լայն տարածում, իսկ ՊՇՌ մեթոդով հետազոտություն անցկացնելն անհնար է կամ թեստի արդյունքներն ստանալու համար պահանջվում է ավելի երկար ժամանակ։
 

Թեմայի այլ նորություններ