ԱԱՏՄ ստուգայցը երևանյան մարզասրահներում
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    15%
    15 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    37%
    15 կմ/ժ
  • Լոռի 13°C
    40%
    13 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    57%
    15 կմ/ժ
  • Արարատ 19°C
    23%
    15 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    73%
    12 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    15%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    37%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    15%
    15 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    26%
    18 կմ/ժ
  • Արցախ 11°C
    85%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ԱԱՏՄ ստուգայցը երևանյան մարզասրահներում

ԱԱՏՄ ստուգայցը երևանյան մարզասրահներում

ԱԱՏՄ-ն Երևանում հանգստյան օրով ստուգայց է անցկացրել, թե որքանով են մարզասրահներում պահպանվում COVID-անվտանգության կանոնները:
 
Արձանագրվել է ընդհանուր առմամբ բարվոք պատկեր։ Որոշակի թերություններ են նկատվում գրանցամատյանների վարման կարգում. դա նշանակում է, որ աշխատողների ջերմաչափման ու ախտահանման աշխատանքները կամ պատշաճ չեն արվում, կամ պատշաճ չեն գրանցվում։
 
ԱԱՏՄ-ն հիշեցնում է.
 
Մարմնամարզության և սպորտի բնագավառում արտադպրոցական դաստիարակությունը իրականացնող բոլոր կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) համար սահմանված են առանձին կանոններ։ Այս հաստատություններում առողջ և անվտանգ պայմանների ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է հաստատության ղեկավարը:
 
Տարածքի ախտահանման պահանջներից են, մասնավորապես,
 
-  Ամեն օր մարզումները սկսելուց առաջ մարզադպրոցների տարածքը մանրակրկիտ մաքրվում և ախտահանվում է 70-90% սպիրտի հիմքով կամ այլ ախտահանիչ միջոցներով կամ 70-90%-ոց սպիրտով` կատարելով գրանցումներ գրանցամատյանում,
-  Օրվա ընթացքում (առնվազն 2 անգամ) իրականացվում է տարածքի, ներքին մակերեսների, մարզասարքերի, ձեռքով հնարավոր հաճախակի հպման մակերեսների (մարզման պարագաների մակերեսներ, սարքավորումների վրայի բռնակներ), սանհանգույցների, լողախցիկների մակերեսների ախտահանում 70-90%-ոց սպիրտի հիմքով կամ այլ (թաղանթավոր վիրուսների նկատմամբ վիրուսասպան ակտիվությամբ օժտված) ախտահանիչ միջոցով կամ 70-90%-ոց սպիրտով` կատարելով գրանցումներ գրանցամատյանում,
-  Հաստատության ներսում իրականացվում է օդափոխություն՝ յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ՝ 8-10 րոպե տևողությամբ՝ բացառելով մարզվողների ներկայությամբ միջանցիկ օդափոխությունը,
-  Հերթափոխով մարզվելու ժամանակ, յուրաքանչյուր հերթափոխից հետո տվյալ մարզասրահի շփման բոլոր մակերեսներն ախտահանվում են 70-90% սպիրտի հիմքով կամ այլ ախտահանիչ միջոցով կամ 70-90%-ոց սպիրտով` կատարելով գրանցումներ գրանցամատյանում։
 
Նորմերը հաստատված են ՀՀ առողջապահության նախարարի 30-ն հրամանով։

Թեմայի այլ նորություններ