ԱԱՏՄ-ն իրականացնելու է դպրոցներում ջեռուցման նորմերի պահպանման մշտադիտարկումներ
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    38%
    15 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    81%
    11 կմ/ժ
  • Լոռի 4°C
    92%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    80%
    9 կմ/ժ
  • Արարատ 14°C
    35%
    11 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    6 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    38%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    97%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    38%
    19 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    41%
    14 կմ/ժ
  • Արցախ 8°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ԱԱՏՄ-ն իրականացնելու է դպրոցներում ջեռուցման նորմերի պահպանման մշտադիտարկումներ

ԱԱՏՄ-ն իրականացնելու է դպրոցներում ջեռուցման նորմերի պահպանման մշտադիտարկումներ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրականացնելու է Հայաստանի հանրակրթական հաստատություններում ջեռուցման նորմերի պահպանման մշտադիտարկումներ։

Հանրապետությունում ջեռուցման սեզոնի մեկնարկին ընդառաջ և հաշվի առնելով նոյեմբերի 8-ից հանրակրթական հաստատություններում առկա ձևաչափով դասերի վերսկսումը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հորդորում է այդ հաստատություններում պահպանել ջեռուցման նորմերին ներկայացվող պահանջները, որոնք սահմանված են ՀՀ առողջապահության նախարարի 12-Ն հրամանով:

«Ըստ այդմ՝

-Հաստատության շենքերում անհրաժեշտ է ապահովել օդի հետևյալ ջերմաստիճանը.

1) դասարաններում, ուսումնական կաբինետներում, դասախոսությունների լսարանում, գրադարանում, բուժկետում, մարզադահլիճի հանդերձարաններում, լաբորատորիաներում, խմբակային պարապմունքների սենյակներում, հանդիսությունների դահլիճում` առնվազն 18-22 աստիճան C,

2) ուսումնական արհեստանոցներում, նախասրահում, հանդերձարանում և ռեկրեացիաներում ցուրտ եղանակային պայմաններում՝ առնվազն 18-20 աստիճան C, իսկ մարզադահլիճում՝ 17-19 աստիճան C:

-Հաստատությունների շենքերում ապահովել օդի հարաբերական խոնավությունը 40-60 տոկոսի սահմաններում:

-Հաստատությունում վառարանային ջեռուցումն արգելվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ՍԱՏՄ-ն հստակեցնում է, որ նշված պահանջները տարածվում են հանրակրթական ծրագրեր իրականացնող բոլոր ուսումնական հաստատությունների վրա՝ անկախ սեփականության և կազմակերպական-իրավական ձևից, գերատեսչական պատկանելիությունից:

Ըստ աղբյուրի՝ խախտումների արձանագրման դեպքում կարելի է զանգահարել ԱԱՏՄ թեժ գծին՝ 8107 հեռախոսահամարով։

Թեմայի այլ նորություններ