Զոհված արցախցիների ընտանիքներն ու տեղահանված անձինք կազատվեն նոտարական ծառայությունների վճարներից
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    19%
    7 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    30%
    13 կմ/ժ
  • Լոռի 10°C
    68%
    6 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    79%
    6 կմ/ժ
  • Արարատ 20°C
    27%
    5 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    80%
    9 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    19%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    69%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    19%
    7 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    36%
    8 կմ/ժ
  • Արցախ 9°C
    90%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Զոհված արցախցիների ընտանիքներն ու տեղահանված անձինք կազատվեն նոտարական ծառայությունների վճարներից

Զոհված արցախցիների ընտանիքներն ու տեղահանված անձինք կազատվեն նոտարական ծառայությունների վճարներից

Սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմական գործողությունների հետևանքով զոհվածների ընտանիքների անդամներն ու  մշտական բնակության վայրից տեղահանված անձինք՝ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, կազատվեն նոտարական գործողությունների և քաղաքացիական կացության ակտերի գրանցման դիմաց պետական տուրքի վճարումներ կատարելուց: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի արդարադատության նախարարության Քաղաքացիական կացության ակտերի գրանցման և նոտարիատի գործակալության պետ Լիանա Միրզոյանը՝ հավելելով, որ զոհվածների ընտանիքների անդամներին և իրենց բնակավայրերից տեղահանվածներին նոտարական վճարներից ազատելու վերաբերյալ որոշումը  գործում է միայն Արցախի տարածքում:

«Հաշվի առնելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմական գործողությունների հետևանքով երկրում ստեղծված իրավիճակը, Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ, մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ՝  զոհվածների ընտանիքների անդամները և մշտական բնակության վայրից տեղահանված անձինք կազատվեն՝ կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 18-ի որոշմամբ, նոտարների կողմից վճարովի ծառայությունների համար սահմանված վճարումներ կատարելու պարտավորությունից: Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի որոշմամբ, ուժը կորցրած է ճանաչվել իրավաբանական անձանց պետական գրանցման, քաղաքացիական կացության ակտերի գրանցման վճարովի ծառայությունների դիմաց վճարների գանձում նախատեսող՝  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2013 թվականի որոշումը»,-նշեց  Միրզոյանը:

Թեմայի այլ նորություններ