Յուրի Սաքունցն իր հերթական ռեկորդները նվիրել է Արցախի փրկարարներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    44%
    15 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    62%
    30 կմ/ժ
  • Լոռի 9°C
    93%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    93%
    1 կմ/ժ
  • Արարատ 16°C
    70%
    4 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    98%
    1 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    44%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    94%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    44%
    15 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    69%
    16 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27523
  • Դոլար = 387.973

Յուրի Սաքունցն իր հերթական ռեկորդները նվիրել է Արցախի փրկարարներին

ԱԻ պետական ծառայության վարչական տարածքում այսօր արմատներով Արցախի Շահումյանի շրջանից, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի բնակիչ, աշխարհի եռակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, ՀՀ «Դյուցազնագրքի» 21-ակի ռեկորդակիր, աշխարհի քառակի ռեկորդակիր, «Գինես»-ի եռակի ռեկորդակիր Յուրի Սաքունցը սահմանել է հերթական ռեկորդները՝ հաղթանակը նվիրել տարվա հերոսներ՝ Արցախի փրկարարներին:

Պատահական չէ ընտրվել հանդիպման վայրը: Յուրին վերջերս ավարտել է ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան և միանգամից եկել հայրենի Արցախ՝ հերթական ռեկորդը սահմանելու համար: Նրան ուղեկցել է Մասվրելինգի ֆեդերացիայի անդամ Վահագն Լազյանը:

Յուրին Արցախում առաջին անգամ չէ: Նա եղբոր Արթուրի հետ անցած տարի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտում գրանցել է համաշխարհային և «Գինես»-ի հերթական ռեկորդները:

Անցած ամիսների ընթացքում ամենօրյա պարապմունքները և Յուրիի նպատակասլացությունն այս տարի փոխել են խաղի կանոնները: 

-Փրկարարական մեքենաների միջև հանդիսացել է հանգույց՝ դիմացից ընթացող մեքենայի և հանգույցից հետո կայանված մյուս մեքենաների համար:

-Հաջորդ ռեկորդը՝ 3 շշի վրա հենված Յուրին կատարել է հենում-ծալում վարժությունը:

_3-րդ ռեկորդը՝ ձեռքերի վրա քայլելով ատամներով բռնած պարանով քաշել է փրկարարական ավտոմեքենան:

Յուրին երկրի համար այս ծանր ժամանակահատվածում ամեն օր հետևում է ԱԻՊԾ ծառայողների կատարած դժվարին աշխատանքին և իր ցանկությամբ որոշել է հերթական ռեկորդը նվիրել Արցախի փրկարարներին՝ որպես տարվա հերոսների:

Առաջարկը սիրով ընդունել է ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը:

Արցախի Հանրապետության ճանաչման գործում ունեցած ավանդի և այս ծանր ժամանակահատվա ծում մեկ անգամ ևս Արցախի մասին խոսելու հնարավորության ընձեռման համար Յուրի Սաքունցին տրվել է Ներքին գործերի նախարարության շնորհակալագիր և թանկարժեք նվեր:

Պարգևները փոխանցել են ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը և ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանը:







 

Թեմայի այլ նորություններ