Վարանդայի շրջանում այսօր հայտնաբերել է անհետ կորած համարվող ևս 4 զինծառայողի աճյուն
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    29%
    4 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    46%
    11 կմ/ժ
  • Լոռի 5°C
    74%
    6 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    90%
    7 կմ/ժ
  • Արարատ 16°C
    46%
    13 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    92%
    2 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    29%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    83%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    29%
    4 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    55%
    8 կմ/ժ
  • Արցախ 10°C
    93%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.25936
  • Դոլար = 387.6

Վարանդայի շրջանում այսօր հայտնաբերել է անհետ կորած համարվող ևս 4 զինծառայողի աճյուն

Վարանդայի շրջանում այսօր հայտնաբերել է անհետ կորած համարվող ևս 4 զինծառայողի աճյուն

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում փրկարարները հայտնաբերել և տարհանել են պատերազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող ևս 4 զինծառայողի (կամավորներ, պահեստազորայիններ) աճյուն:

Արցախի արտաքին իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ նրանց ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո: 

Նշվում է, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հուլիսի 23-ը Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է ընդհանուր 1615 աճյուն: 

Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն: 

Թեմայի այլ նորություններ