Վախթանգն Արցախյան երկրորդ պատերազմին կամավորագրվել է հենց առաջին օրերին: Շրջափակումից դուրս է եկել մտերիմ ընկերոջ շնորհիվ: Ընկերը՝ Վաչեն, իր վրա է կենտրոնացրել թշնամու ուշադրությունը և, պայթեցնելով նռնակը, իր հետ տարել թշնամու հատուկջոկատայինների խմբին ու նահանջի ճանապարհ բացել Վախթանգի համար: Վախթանգն այժմ վերականգնվում է Զինվորի տանը: