Վաղը, ինձ թվում է, Շուշիի համար ճակատամարտը կավարտվի. Արծրուն Հովհաննիսյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    37%
    4 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    76%
    6 կմ/ժ
  • Լոռի 14°C
    69%
    2 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    85%
    9 կմ/ժ
  • Արարատ 20°C
    45%
    1 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    66%
    10 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    37%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    62%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    37%
    4 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    54%
    10 կմ/ժ
  • Արցախ 16°C
    77%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.21515
  • Դոլար = 388

Վաղը, ինձ թվում է, Շուշիի համար ճակատամարտը կավարտվի. Արծրուն Հովհաննիսյան

Վաղը, ինձ թվում է, Շուշիի համար ճակատամարտը կավարտվի. Արծրուն Հովհաննիսյան

Ռազմական գործողություններն այս պահին ընթանում են Շուշիի ներսում և շրջակայքում։ Մեր զորքերը հերոսական պայքար են մղում Շուշին պաշտպանելու և որոշ դիրքերի, որտեղ արդեն հայտնվել են ադրբեջանական կամ վարձկան ուժերը, լիարժեք վերահսկողությունը մեր ձեռքը վերցնելու ուղղությամբ։ Այդ մասին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում, նշեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Նա հայտնեց, որ վաղ առավոտից համառ մարտեր են եղել:

«Երեկ ցերեկը, գիշերը սկսել էին մեծ խմբերով ներթափանցել քաղաք, և մերոնք, կատարելով վերախմբավորում, հակառակ գործողություններ են արել։ Չկա այնտեղ կողմ, որն ունի լիարժեք վերահսկողություն և ունի լիարժեք նախաձեռնողականություն քաղաքի և շրջակայքի տարածքների նկատմամբ։ Բայց ինձ թվում է՝ իրենք չէին պատկերացնում, որ մենք այդպես համառ կդիմադրեինք կոնկրետ Շուշիի համար։ Շուշին մեզ համար շատ թանկ է։ Վաղաժամ գնահատականներ չտանք՝ ոչ  լավատեսական, ոչ առավել ևս՝ վատատեսական Շուշիի վերաբերյալ, ուղղակի վստահենք և հավատանք մեր զորքին։ Մեր զորքը համառ պայքար է մղել ամբողջ օրը, շատ գրագետ պայքար է մղել բոլոր զորատեսակներով։ Սպասենք որոշ ժամանակ։ Կարելի է  ասել, որ Շուշիի համար առանձին ճակատամարտը, որն արդեն երեք-չորս օր անդադար ընթանում է տարբեր փուլերով, տարբեր հաջողությունների ու անհաջողությունների տատանումներով, վաղը, իմ կարծիքով, կավարտվի։ Չեմ ուզում  վաղաժամ գնահատական տալ. իրավիճակը շատ արագ փոխվում է։ Վաղը, ինձ թվում է, կավարտվի ճակատամարտը Շուշիի համար»,- ասաց Հովհաննիսյանը։

Ա. Հովհաննիսյանն ասաց, որ Շուշի տանող ճանապարհներ կան, որ իրենց ձեռքում է, բայց ոչ ամբողջը, հակառակորդին, ըստ նրա, չի հաջողվել քաղաքն ամբողջությամբ վերցնել:

«Շուշին գերսիմվոլիզացված է, մենք ձգտելու ենք պահել Շուշին: Ալիևն արդեն երազանքն իրականության տեղ է ներկայացնում, բայց մենք չշտապենք, սպասենք մինչև վաղը»,- ասաց նա՝ հավելելով, որ դիվերսիոն խմբերով հարձակումը նախորդ օրերին էին, այսօր արդեն ամբողջ ներկապնակով էին, այդ թվում՝ հրետանիով:

Թեմայի այլ նորություններ