Վաղարշակ Հարությունյան. Ադրբեջանն առաջին ղարաբաղյան պատերազմում եւս ակտիվորեն վարձկանների էր օգտագործում
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    48%
    4 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    71%
    6 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    6 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    6 կմ/ժ
  • Արարատ 18°C
    58%
    13 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    100%
    8 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    48%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    93%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    48%
    4 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    80%
    7 կմ/ժ
  • Արցախ 12°C
    99%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.23765
  • Դոլար = 387.646

Վաղարշակ Հարությունյան. Ադրբեջանն առաջին ղարաբաղյան պատերազմում եւս ակտիվորեն վարձկանների էր օգտագործում

Վաղարշակ Հարությունյան. Ադրբեջանն առաջին ղարաբաղյան պատերազմում եւս ակտիվորեն վարձկանների էր օգտագործում

Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են ապատեղեկացնել համաշխարհային հանրությանը եւ համոզել, որ Թուրքիան չի մասնակցում Արցախի դեմ ագրեսիային, որ Ադրբեջանը վարձկանների չի օգտագործում, որ Արցախի քաղաքացիական օբյեկտները եւ եկեղեցիները չեն գնդակոծվում: Այս մասին հոկտեմբերի 15-ին մամուլի ասուլիսին ասաց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանը:

Հարությունյանը հիշեցրեց, որ այս երկրների նախագահները միաձայն հայտարարել են, որ հակամարտության գոտում վարձկաններ չկան: «Ստացվում է հետեւյալը. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող բոլոր երկրները` Ռուսաստանը` ի դեմս արտաքին հետախուզության ղեկավարի, Պուտինը Էրդողանի հետ զրույցում, Ֆրանսիայի նախագահը մտահոգություն են հայտնել վարձկան ահաբեկիչների ներգրավման կապակցությամբ, անգամ ԱՄՆ պետքարտուղարն է մեղադրել Թուրքիային վարձկանների ներգրավման մեջ, էլ չասած այլ երկրներ մասին... Վարձկանների մասնակցության վերաբերյալ կան բազմաթիվ տեսանյութեր եւ աուդիոձայնագրություններ, որոնք նրանք փորձում են հերքել»,- ասաց Հարությունյանը:

Ըստ նրա` Ադրբեջանի համագործակցությունն ահաբեկիչների հետ նոր չի սկսվել, նրանք ղարաբաղյան առաջին պատերազմում նույնպես ակտիվորեն օգտվում էին վարձկանների ծառայություններից: Այս կապակցությամբ Վաղարշակ Հարությունյանը ԳՇ ներկայիս ղեկավար Նուրեդին Սադիխովի կողմից ստորագրված մի փաստաթուղթ ցույց տվեց, որի համաձայն 520 մարդ է ներգրավվում զորամաս եւ մասնակցում ռազմական գործողություններին: Հրաման կա պարսկերենին տիրապետող 15 պահեստազորի սպայի զորակոչի մասին: Կոնկրետ ազգանուններ կան: «Սա վկայում է այն մասին, որ Ադրբեջանն ահաբեկիչներ է ներգրավել 90-ականներին, այժմ էլ շարունակում է, դա սպառնում է ողջ տարածաշրջանին: Իրանը եւ Ռուսաստանի Դաշնությունը հայտարարեցին այդ մասին»,- շեշտեց Հարությունյանը:

Թեմայի այլ նորություններ