Ուկրաինայի ԱԳՆ-ն Արցախն անվանել է "բռնազավթված տարածք"
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    63%
    9 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    71%
    4 կմ/ժ
  • Լոռի 13°C
    61%
    4 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    67%
    7 կմ/ժ
  • Արարատ 15°C
    52%
    7 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    70%
    11 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    63%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    65%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    63%
    9 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    59%
    11 կմ/ժ
  • Արցախ 15°C
    68%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.21987
  • Դոլար = 388.01

Ուկրաինայի ԱԳՆ-ն Արցախն անվանել է "բռնազավթված տարածք"

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ ուկրաինացիներին կոչ է արվում զերծ մնալ Լեռնային Ղարաբաղ ու հարակից շրջաններ, ինչպես նաև Աբխազիա և Հարավային Օսիա այցելելուց, քանի որ պաշտոնական Կիևն անփոփոխ կերպով ճանաչում է Վրաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն այնպես, ինչպես դա ճանաչված է միջազգայնորեն:

«Ուկրաինայի արտգործնախարարությունն իր քաղաքացիներին հետևողականորեն խորհուրդ է տալիս Լեռնային Ղարաբաղ, Աբխազիա և Հարավային Օսիա այցելելու որոշում կայացնելիս առաջնորդվել Ադրբեջանի և Վրաստանի օրենսդրությամբ»,-նշված է հայտարարության մեջ, այլապես «օրենսդրության խախտումը կհանգեցնի վարչական կամ քրեական պատասխանատվության»:

Նշենք, որ հայտարարության մեջ Ուկրաինայի ԱԳՆ-ը Լեռնային Ղարաբաղը, Աբխազիան և Հարավային Օսիան անվանում է «բռնազավթված» տարածքներ:

Թեմայի այլ նորություններ