Թուրքիայում երկրաշարժից զոհերի թիվը հասել Է 79-ի
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    82%
    9 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    13 կմ/ժ
  • Լոռի 7°C
    98%
    2 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    98%
    6 կմ/ժ
  • Արարատ 12°C
    81%
    19 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    100%
    9 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    82%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    100%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    82%
    9 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    81%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    99%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24338
  • Դոլար = 387.646

Թուրքիայում երկրաշարժից զոհերի թիվը հասել Է 79-ի

Թուրքիայում երկրաշարժից զոհերի թիվը հասել Է 79-ի

Թուրքիայի արեւմուտքում տեղի ունեցած երկրաշարժից զոհերի թիվը հասել Է 79-ի: Այդ մասին տեղեկացնում հանրապետության արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների գործակալությունը: Ավելի վաղ հաղորդվել Էր 76 զոհվածի եւ 962 տուժածի մասին:

«Ըստ վերջին տվյալների, երկրաշարժի հետեւանքով զոհվել Է 79, տուժել՝ 962 մարդ»,-ասվում Է հաղորդագրության մեջ: 6,6 մագնիտուդով երկրաշարժը տեղի Է ունեցել հոկտեմբերի 30-ին Թուրքիայի հարավում, Էպիկենտրոնը գտնվում Է Էգեյան ծովի մերձակայքում, Իզմիրի նահանգի Սեֆերիխիսար գավառում:

Երկրաշարժն զգացվել Է նաեւ հարեւանությամբ գտնվող հունական կղզիներում. հույն սեսյմոլոգները դրա մագնիտուդը գնահատել են 6,9:

Հաղորդվել Է Իզմիրում առնվազն 20 շենքերի փլուզման մասին: Երկրաշարժն առաջացրել Է ոչ մեծ ցունամի, որը ջրածածկ Է արել Սեֆերիխիսարի առափնյա փողոցները: Ավերածություններ են գրանցվել Սամոս հունական կղզու վրա, որտեղ զոհվել Է երկու մարդ եւ 20-ը՝ վերքեր ստացել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Թեմայի այլ նորություններ