Թուրքիայի գործելաոճը պետք է հակադարձվի, այլ ոչ թե խրախուսվի. ՀՀ ԱԳ նախարար
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    52%
    6 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    63%
    7 կմ/ժ
  • Լոռի 16°C
    70%
    7 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    76%
    7 կմ/ժ
  • Արարատ 21°C
    32%
    4 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    56%
    13 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    52%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    52%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    52%
    6 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    46%
    7 կմ/ժ
  • Արցախ 22°C
    69%
    14 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Թուրքիայի գործելաոճը պետք է հակադարձվի, այլ ոչ թե խրախուսվի. ՀՀ ԱԳ նախարար

Թուրքիայի գործելաոճը պետք է հակադարձվի, այլ ոչ թե խրախուսվի. ՀՀ ԱԳ նախարար

Թուրքիան Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դիտարկում է որպես մեկ այլ հարևան տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում, իր ազդեցության տարածման հնարավորություն: Այս մասին նշել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը «Sputnik International»-ին տված հարցազրույցում:

«Ոչ մեկ, այդ թվում և Թուրքիան, չեն կարող պնդել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում Թուրքիան հանդես է գալիս որպես անաչառ կամ չեզոք կողմ: Թուրքիան այս հակամարտությունը դիտարկում է որպես մեկ այլ հարևան տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում, իր ազդեցության տարածման հնարավորություն, և այդ նպատակով հակամարտությունն օգտագործելու և տարածաշրջանի ժողովուրդներին հսկայական տառապանքներ պատճառելու այս գործելաոճը պետք է հակադարձվի, այլ ոչ թե՝ խրախուսվի»,-նշել է նախարարը:

Զոհրաբ Մնացականյանի խոսքով՝ բավականին շատ փաստական ապացույցներ կան Սիրիայից և Լիբիայից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների առկայության և Թուրքիայի կողմից նրանց շարունակական տեղափոխման վերաբերյալ, ինչը հաստատված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հետախուզության կողմից և հակամարտության գոտուց ստացվող տեղեկատվությամբ:

Թեմայի այլ նորություններ