Տունը ապրողինն է, հողը՝ մշակողինը. Աղավնոյում կառուցվել է 12 նոր տուն
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    15 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    75%
    4 կմ/ժ
  • Լոռի 4°C
    89%
    3 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    80%
    7 կմ/ժ
  • Արարատ 12°C
    38%
    7 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    95%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    15 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    44%
    13 կմ/ժ
  • Արցախ 7°C
    87%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Տունը ապրողինն է, հողը՝ մշակողինը. Աղավնոյում կառուցվել է 12 նոր տուն

Տունը ապրողինն է, հողը՝ մշակողինը. Աղավնոյում կառուցվել է 12 նոր տուն

«Արի» ծրագրով Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքում շահագործման է հանձնվել 12 նոր առանձնատուն:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Աղավնո համայնքի ղեկավար Անդրանիկ Չավուշյանը՝ պարզաբանելով, որ տները տրամադրվել են այն բնակիչներին, ովքեր նախապես հայտ էին ներկայացրել համայնքապետարանին:

«Ունենք վերաբնակիչներ. նրանք մեծ մասամբ Քաշաթաղի շրջանից են, մեկ ընտանիք էլ՝ Հադրութից: Պատերազմից հետո գյուղի բնակիչների 40 տոկոսն է վերադարձել, ինչը շատ ցավալի է: Ես միշտ ասել եմ՝ տունը ապրողինն է, հողը՝ մշակողինը: Եթե մինչև մայիսի վերջ մեր համագյուղացիները չվերադառնան, և նորից չշենացնեն Աղավնո գյուղը, այդ տները կտրամադրենք մեր մյուս հայրենակիցներին, ովքեր դրանց կարիքն ունեն»,- ավելացրել է Ա. Չավուշյանը՝ նշելով, որ առաջիկայում կսկսեն նոր տների կառուցման աշխատանքներ ևս:

Նա տեղեկացրել է նաև, որ «Արի» ծրագրով գյուղում կառուցվում են բուժկետ և խաղահրապարակ:

Թեմայի այլ նորություններ