Տեղաշարժ կա գերիների և աճյունների փոխանակման, անհետ կորածների որոնման հարցերում. Լավրով
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    40%
    7 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    82%
    4 կմ/ժ
  • Լոռի 15°C
    70%
    14 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    72%
    4 կմ/ժ
  • Արարատ 21°C
    42%
    17 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    59%
    6 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    40%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    62%
    27 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    40%
    7 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    58%
    21 կմ/ժ
  • Արցախ 21°C
    68%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Տեղաշարժ կա գերիների և աճյունների փոխանակման, անհետ կորածների որոնման հարցերում. Լավրով

Տեղաշարժ կա գերիների և աճյունների փոխանակման, անհետ կորածների որոնման հարցերում. Լավրով

ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի հետ բանակցություններն անցան, ինչպես միշտ ջերմ, դաշնակցային և գործընկերային, ինչպիսիք են Մոսկվայի և Երևանի հարաբերությունները: Այս մասին ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանը ասաց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Նոյեմբերի 21-ին ՌԴ նախագահ Պուտինի հանձնարարությամբ Երևանում, այնուհետև Բաքվում էր Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակությունը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳՆ, ՊՆ և մեր մյուս գործընկերների հետ քննարկեցինք նոյեմբերի 9-ին երկրների ղեկավարների կողմից համատեղ հայտարարության ստորագրումից հետո ստեղծված իրավիճակը: Քննարկեցինք նաև, թե ինչ խնդիրներ են առաջ եկել բոլորիս համար՝ ԼՂ խնդրի ամբողջական կարգավորման, ինչպես նաև ՀՀ և ՌԴ երկկողմ հարաբերությունների համար: Մենք ունենք միասնական դիրքորոշում, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ԼՂ հակամարտության համար ստեղծում է բոլոր անհրաժեշտ հիմքերն արդարության հիման վրա՝ հայ և ադրբեջանցի ժողովուրդների շահերը հաշվի առնելով:

Մենք բավարարված ենք, որ հրադադարն արդեն մեկ ամիս է՝ պահպանվում է: Վերադառնում են փախստականները, տեղաշարժ կա գերիների և աճյունների փոխանակման, անհետ կորածների որոնման հարցերում:
Մենք շահագրգռված ենք, որպեսզի այդ սուր հումանիտար հարցերը կարգավորվեն հնարավոր չափ շուտ, և այդ ուղղությամբ մենք արդեն նախանշել ենք մի քանի քայլ»,- նշեց Սերգեյ Լավրովը:
 

Թեմայի այլ նորություններ