Տանկային միավորումներից մեկը, որի հրամանատարը գեներալներից մեկի որդին էր, պատերազմի ժամանակ իր անելիքը չի արել. Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    15 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    75%
    4 կմ/ժ
  • Լոռի 4°C
    91%
    4 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    80%
    7 կմ/ժ
  • Արարատ 12°C
    35%
    9 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    95%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    15 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    42%
    13 կմ/ժ
  • Արցախ 7°C
    87%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Տանկային միավորումներից մեկը, որի հրամանատարը գեներալներից մեկի որդին էր, պատերազմի ժամանակ իր անելիքը չի արել. Փաշինյան

Տանկային միավորումներից մեկը, որի հրամանատարը գեներալներից մեկի որդին էր, պատերազմի ժամանակ իր անելիքը չի արել. Փաշինյան

Տանկային միավորումներից մեկը, որի հրամանատարը գեներալներից մեկի որդին էր, պատերազմի ժամանակ իր անելիքը չի արել, որի պատճառով տապալվել է հակառակորդի ճեղքումը կանգնեցնող օպերացիան։ Այդ մասին Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Արձագանքելով պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցին՝ Փաշինյանն ասաց, որ պատերազմի ընթացքում հակառակորդը հարավային ուղղությամբ ճեղքում է կատարել՝ հասնելով մինչև Ջաբրայիլ և ուղղություն վերցնելով դեպի Հադրութ։ Արցախյան հերոսամարտի ամենաակտիվ և նշանակալի դեմքերից մեկը, ըստ վարչապետի, առաջարկել է, որ ճեղքման հատվածը պետք է հյուսիսից կտրել և հակառակորդի ուժերը բաժանել միմյանցից։

«Առաջարկը քննարկելու նպատակով ՊԲ հրամանատարական կետում՝ Ստեփանակերտոմ հրավիրել եմ խորհրդակցություն, որին ՀՀ ԳՇ պետը միացել է սելեկտորով: Քննարկման արդյունքում ԳՇ պետն ասել է, որ հետաքրքիր գաղափար է, բայց պետք է տեղում գնահատել իրադրությունը և տեսնել, թե որքանով է դա իրականանալի։ Գնահատումը պետք է կատարեր ՊԲ հրամանատարությունը։ ՊԲ հրամանատարությունը գնահատել եւ զեկուցել է ԳՇ պետին, որ կարելի է իրականացնել նման գործողություն։ ԳՇ պետն էլ ինձ է զեկուցել, որ իրականանալի է»,- ասաց Փաշինյանը՝ եւ շարունակեց. «Որից հետո օպերացիան սկսվել և մի քանի ժամ հաջող իրագործվել է, ամեն դեպքում՝ ինձ այդպես են զեկուցել, և չի իրագործվել այն պատճառով, քանի որ տանկային միավորումներից մեկն իր անելիքը չի արել և նախատեսված ձևով չի մասնակցել օպերացիային։ Հիմա թե ինչո՞ւ դա տեղի չի ունեցել, չգիտեմ, դա քննության առարկա պետք է լինի։ Բայց նպատակը եղել է ճեղքի հատվածը փակելը: Պատկերացրեք, եթե այդ օպերացիան ստացվեր, մենք կունենայինք այլ իրադրություն հետագա պատերազմի համար»:

Վարչապետը վստահեցրեց՝ երբ որ անցնեն այս խառը ժամանակները, այդ ամենը կհետաքննեն, կհասկանան: «Կարող է էն 17-ն (նկատի ունի 17 ուժերին-խմբ.) իրեն է զանգել, ասել՝ քո թշնամին ըտեղ չի, Երևանում է, էդ օպերացիան թարգեք, եկեք էստեղ: ...Կարո՞ղ է նորահայատ ընդդիմադիր գործիչն ինքն է զանգել որդուն։ Իրեն էլ զանգել է իր քաղաքական հայրը, ասել՝ ձեր հակառակորդն այնտեղ չէ, տանկերը պտտեք, պտտեք դեպի Երեւան: Կպարզենք»,- ասաց նա։

Թե ում նկատի ունի վարչապետը՝ տանկային միավորումներից մեկի ղեկավար ասելով՝ չմանրամասնեց: Ըստ մամուլի հրապարակումների՝ խոսքը Սեյրան Օհանյանի որդու՝ Արթուր Օհանյանի մասին է: 

Թեմայի այլ նորություններ