Ստեփանակերտում իր աշխատանքն է սկսել միջգերատեսչական մարդասիրական կենտրոնը
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    82%
    13 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    76%
    13 կմ/ժ
  • Լոռի 7°C
    98%
    3 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    6 կմ/ժ
  • Արարատ 13°C
    63%
    6 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    100%
    8 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    87%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    97%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    82%
    13 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    85%
    13 կմ/ժ
  • Արցախ 12°C
    99%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24362
  • Դոլար = 387.646

Ստեփանակերտում իր աշխատանքն է սկսել միջգերատեսչական մարդասիրական կենտրոնը

Ստեփանակերտում իր աշխատանքն է սկսել միջգերատեսչական մարդասիրական կենտրոնը

Ստեփանակերտի մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնն ուրբաթ օրվանից անցնում է լիակատար աշխատանքի, հայտնել է Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցեւը` նշելով, որ Լեռնային Ղարաբաղում արյունահեղության դադարեցումից հետո հումանիտար խնդիրներն առաջին պլանում են, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ռուսաստանի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության ընդունված  օպերատիվ որոշումների շնորհիվ հնարավոր եղավ դադարեցնել արյունահեղությունը Լեռնային Ղարաբաղի գոտում: Այժմ ռուս խաղաղապահները հաջողությամբ ապահովում են են տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման հետ կապված միջոցառումների ամբողջ համալիրը: Այսօր առաջին պլանում են հումանիտար բնույթի խնդիրները»,- ուրբաթ օրը միջգերատեսչական համագործակցության հարցերին նվիրված համաժողովին ասաց Միզինցեւը: «Այդ նպատակով Ստեփանակերտում լիարժեք կսկսի գործել մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնը»,- հավելել է նա:

Կենտրոնի հիմնական խնդիրներն են մշտական ​​բնակության վայրերը լքած քաղաքացիների վերադարձը, օգնությունն Ադրբեջանին եւ Հայաստանին` քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման եւ բնակչության բնականոն կյանքի համար պայմաններ ստեղծելու գործում, Ռուսաստանի պետական ​​մարմինների եւ կազմակերպությունների գործունեության համակարգումը` ռազմական գործողությունների արդյունքում տուժած շրջանների բնակիչներին մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով:

Կենտրոնը կոչված է նաեւ օժանդակելու Ադրբեջանի եւ Հայաստանի պետական ​​մարմիններին միջազգային մարդասիրական կազմակերպությունների հետ փոխգործակցության կազմակերպման գործում:

«Կենտրոնի հիմքը Պաշտպանության նախարարության ստորաբաժանումներն են` գործադիր իշխանության այլ դաշնային մարմինների ներգրավմամբ»,- ասել է Միզինցեւը: Նա վստահություն է հայտնել, որ «հետկոնֆլիկտային կարգավորման սիրիական փորձը կօգնի  հնարավորինս սեղմ ժամկետում խաղաղ կյանք հաստատել այս անդրկովկասյան տարածաշրջանում»:

Թեմայի այլ նորություններ