Ստեփանակերտում դեկտեմբերի 31-ին օդապարուկներով լուսավորվելու է երկինքը. Ստեփանակերտի քաղաքապետարան
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    38%
    2 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    40%
    11 կմ/ժ
  • Լոռի 6°C
    87%
    6 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    84%
    6 կմ/ժ
  • Արարատ 16°C
    29%
    6 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    80%
    3 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    38%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    94%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    38%
    2 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    40%
    15 կմ/ժ
  • Արցախ 9°C
    90%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ստեփանակերտում դեկտեմբերի 31-ին օդապարուկներով լուսավորվելու է երկինքը. Ստեփանակերտի քաղաքապետարան

Ստեփանակերտում դեկտեմբերի 31-ին օդապարուկներով լուսավորվելու է երկինքը. Ստեփանակերտի քաղաքապետարան

Ինչպես Երևանում, այնպես էլ Ստեփանակերտում դեկտեմբերի 31-ին օդապարուկներով լուսավորվելու է երկինքը: Այս մասին հայտարարություն  է տարածել Ստեփանակերտի քաղաքապետարանը:

«Սիրելի՛ հայրենակիցներ, արդեն գիտեք, որ այս տարի Ստեփանակերտի քաղաքապետարանն Ամանորի առթիվ տոնական միջոցառումներ չի կազմակերպելու: Մեր կորուստները մեծ են՝ Նոր տարին այդ տոնին հատուկ ուրախությամբ նշելու համար: Սակայն օրը ևս մեկ խորհուրդ ունի՝ համախմբվելու, անցնող տարվա կարևոր իրադարձությունները հիշելու և եկող տարվա անելիքներն ուրվագծելու խորհուրդ:

Ստեփանակերտի քաղաքապետարանը բոլորիդ հրավիրում է մայրաքաղաքի հուշահամալիր՝ (եղբայրական գերեզմանոց) մեր զոհված հերոսների հիշատակը խնկարկելու համար: Ինչպես Երևանում, այնպես էլ Ստեփանակերտում դեկտեմբերի 31-ին օդապարուկներով լուսավորվելու է երկինքը:

Օդապարուկներն անվճար կտրամադրվեն բոլոր ցանկացողներին: Դեկտեմբերի 31-ին, ժամը 21:00-ից հուշահամալիրի տարածքում կբաժանվեն (կարող եք նաև ձեր սեփականը բերել) օդապարուկները, իսկ ժամը 22:00-ին այն կբարձրացնենք երկինք (կարող եք նույն ժամին միանալ մեզ տներից): Թող 2021-ը խաղաղության ու լույսի տարի լինի»,- գրված է հայտարարությունում.

Թեմայի այլ նորություններ