Ստեփանակերտի քաղաքապետը պատմել է օդանավակայանի կառուցման ընթացքի մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    45%
    15 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    81%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    93%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    11 կմ/ժ
  • Արարատ 17°C
    49%
    6 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    87%
    7 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    45%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    94%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    45%
    15 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    68%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    96%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Ստեփանակերտի քաղաքապետը պատմել է օդանավակայանի կառուցման ընթացքի մասին

Ստեփանակերտի քաղաքապետը պատմել է օդանավակայանի կառուցման ընթացքի մասին

Ռուս խաղաղապահների մասնակցությամբ Ստեփանակերտի օդանավակայանի կառուցման աշխատանքները շարունակվում են «օր ու գիշեր», սակայն դժվար է նշել ավիափոխադրումների բացման կոնկրետ ժամկետը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ զրույցում հայտարարել է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը:

«Որքան ես գիտեմ, Ռուսաստանը ապրանքներ է հասցնում Երևան, որտեղից դրանք մեքենայով բերում են Ստեփանակերտ: Այժմ խաղաղապահ ուժերի մասնակցությամբ օդանավակայան է կառուցվում: Դա արվում է, որպեսզի Ռուսաստանից ինքնաթիռները կարողանան ուղիղ Ղարաբաղ թռչել»,-ասել է Սարգսյանը:

Նա դժվարացել է նշել Ստեփանակերտի օդանավակայանի բացման ճշգրիտ ամսաթիվը, բայց հավաստիացրել է, որ աշխատանքներն իրականացվում են շարունակաբար: «Հաստատ չեմ կարող ասել, բայց աշխատանքները շարունակվում են օր ու գիշեր»,-ասել է քաղաքապետը:

Հարցին, թե ինչպե՞ս կարող է Ռուսաստանն օգնել Ղարաբաղի հետպատերազմյան վերականգնմանը, Դավիթ Սարգսյանը պատասխանել է. «Մեզ միայն խաղաղություն է պետք: Խաղաղություն և կարգավիճակ: Հիմա մարդիկ գիտեն, որ ամեն ինչ լավ կլինի, բայց դեռ մտածում են, թե ինչպիսին կլինի մեր տարածաշրջանի կարգավիճակը»: 

Ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի»-ին Ղարաբաղում օդանավակայանի շուտափույթ բացման հնարավորության մասին տեղեկացրել էր ԼՂՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը: Ըստ նրա, օդային երթևեկության գործարկումը կդառնա տարածաշրջանի տնտեսական վերականգնման կարևոր կողմերից մեկը հայ-ադրբեջանական ռազմական հակամարտության վերջին սրումից հետո:

Թեմայի այլ նորություններ