Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում Թուրքիայի քաղաքացի է բուժում ստացել
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    22%
    28 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    43%
    26 կմ/ժ
  • Լոռի 11°C
    66%
    15 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Արարատ 19°C
    32%
    22 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    83%
    9 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    22%
    28 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    65%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    22%
    28 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    42%
    11 կմ/ժ
  • Արցախ 12°C
    84%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26432
  • Դոլար = 388.09

Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում Թուրքիայի քաղաքացի է բուժում ստացել

Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում Թուրքիայի քաղաքացի է բուժում ստացել

Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում բուժսպասարկում է ստացել Թուրքիայի Ստամբուլ քաղաքի բնակիչ: Այս մասին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից:

«Սույն թվականի մարտի 18-ին ժամը 17:09-ին «Ստեփանակերտի շտապ օգնության բժշկական կայան» ահազանգ է ստացվել, որ Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի զինվորական հոսպիտալում է գտնվում Թուրքիայի Ստամբուլ քաղաքի բնակիչ, 1965թ. ծնված Մեհմադ էսսեն Հասանին՝ «Սուր կորոնար համախտանիշ, սրտի ռիթմի խանգարում, նախասրտերի թրթռում, կարդիոգեն շոկ, սրտամկանի տարած ինֆարկտ» ախտորոշումով:

Այնուհետև հիվանդը տեղափոխվել է Արցախի Հանրապետության Հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ իրականացվել են բոլոր միջոցառումները: Հիվանդը դուրս է բերվել կարդիոգեն շոկից, բուժսպասարկում ստացել՝ վերակենդանացման բաժանմունքում, որտեղ մնացել է մինչև մարտի 19-ը ժամը 13:00-ն»,-մանրամասնել են նախարարությունից՝հավելելով, որ վիճակը կայունանալուց հետո Թուրքիայի քաղաքացին դուրս է գրվել և հանձնվել ռուսական խաղաղապահ զորակազմին:

Թեմայի այլ նորություններ