Շուտով Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհից ադրբեջանական կողմն այլևս չի օգտվելու․ Արտակ Բեգլարյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    29%
    4 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    42%
    9 կմ/ժ
  • Լոռի 5°C
    74%
    6 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    90%
    7 կմ/ժ
  • Արարատ 15°C
    46%
    13 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    92%
    2 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    33%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    83%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    33%
    6 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    55%
    8 կմ/ժ
  • Արցախ 10°C
    93%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.25936
  • Դոլար = 387.6

Շուտով Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհից ադրբեջանական կողմն այլևս չի օգտվելու․ Արտակ Բեգլարյան

Շուտով Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհից ադրբեջանական կողմն այլևս չի օգտվելու՝ առցանց ասուլիսում հայտարարել է ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը։ Ըստ նրա՝ այդ ուղղությամբ բավական աշխատանքներ տարվել են ու տարվում են:

«Այս պահին առաջնահերթորեն ռուս խաղաղապահներն են ապահովում անվտանգությունը, և, խոշոր առումով, մենք տեսել ենք, որ ապահովված է, իհարկե փոքր դեպքեր, միջադեպեր եղել են, որոնց մասով ռուսական կողմից որոշ չափով արձագանքներ եղել են։ Մեր զինված ուժերն էլ կանխարգելիչ աշխատանքներ տանում են, որոնց մասին մարդիկ ուղղակի տեղյակ չեն, և կանխարգելված դեպքերի մասին էլ ոչ ոք տեղյակ չի լինում, և չեն էլ կարող պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե այդ դեպքերը չկանխարգելվեին: Այո՛, որոշակի լկտի վարք դրսևորվում է ադրբեջանական կողմից, այդ թվում՝ ճանապարհներով անցնելիս, բայց նշեմ, որ այս մասով երեկ ԱՀ նախագահն էլ ԱԺ-ում հայտարարեց, որ առաջիկա ամիսներին Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհից ադրբեջանական կողմն այլևս չի օգտվելու»,- ասաց նա: 

Թեմայի այլ նորություններ