Շուշիի ուղղությամբ մարտերը շարունակվում են. վստահ եղեք՝ բանակը կարողանալու է զսպել հակառակորդի զավթողական նկրտումները․ Սարումյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    72%
    7 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    71%
    2 կմ/ժ
  • Լոռի 12°C
    69%
    3 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    72%
    5 կմ/ժ
  • Արարատ 14°C
    55%
    5 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    74%
    8 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    72%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    70%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    72%
    7 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    61%
    10 կմ/ժ
  • Արցախ 14°C
    69%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.21987
  • Դոլար = 388.01

Շուշիի ուղղությամբ մարտերը շարունակվում են. վստահ եղեք՝ բանակը կարողանալու է զսպել հակառակորդի զավթողական նկրտումները․ Սարումյան

Շուշիի ուղղությամբ մարտերը շարունակվում են. վստահ եղեք՝ բանակը կարողանալու է զսպել հակառակորդի զավթողական նկրտումները․ Սարումյան

Վերջին երեք-չորս օրերի ընթացքում հակառակորդը ջանքերը հիմնականում կենտրոնացրել է Շուշիի ուղղությամբ։ Այդ ժամանակահատվածում ընթացել են  համառ մարտեր։ ՊԲ ստորաբաժանումները վճռականորեն պաշտպանել են և պաշտպանում են մեր ինքնության, մեր Արցախի խորհդանիշներից մեկը՝ հինավուրց բերդաքաղաք Շուշին և վճռականորեն տրամադրված են պատվով  կատարել իրենց խնդիրը։ Այդ մասին ճեպազրույցի ընթացքում ասաց ԱՀ ՊԲ ներկայացուցիչ, գնդապետ Սուրեն Սարումյանը։

«Օրվա ընթացքում հակառակորդը կրկին գրոհներ է ձեռնարկել Շուշիի  ուղղությամբ։ Գրոհող ստորաբաժանումները, խմբավորումները հայտնաբերվել և ենթարկվել են կրակային ներգործության ու կրել են մեծ կորուստներ։ Նշեմ նաև, որ այդ հատվածում մեր ստորաբաժանումներին հաջողվել է  գերեվարել երկու ադրբեջանցի զինծառայողի»,-ասաց Սարումյանը։

Սուրեն Սարումյանը նաև հայտնեց, որ հակառակորդը մարտական գործողություններ ձեռնարկել է նաև ռազմաճակատի մյուս հատվածներում։ Նշեց, որ յուրային զորքերը որոշ հատվածներում զբաղեցրել են առավել նպաստավոր բնագծեր։ Տարբեր ուղղություններում օրվա ընթացքում ոչնչացվել է թշնամական ուժերին պատկանող մեկ տանկ, 4 միավոր ավտոտեխնիկա և 8 անօդաչու թռչող սարք։ Հարավ արևմտյան հատվածում ընթացող գործողությունների ընթացքում բանակային ստորաբաժանումներին հաջողվել է որպես ռազմավար վերցնել հակառակորդի մեկ տանկ և հրետանային միջոցներ։

«Ներկայումս Շուշիի ուղղությամբ մարտական գործողությունները դեռևս շարունակվում են։ Մարտական գործողությունների տրամաբանությունը ենթադրում է գործողությունների զարգացում, որոշակի ժամանակահատված, որի ընթացքում տեղի են ունենում այդ գործողությունները։ Մարտական գործողությունների մասին կարելի է  խոսել դրանց ամբողջության մեջ, երբ մոտենում են ավարտին կամ արդեն ավարտվել են։ Այս առումով ցանկանում եմ  վստահեցնել մեր հայրենակիցներին, որ մարտական գործողությունների աշխարհագրությունը ենթադրում է նաև գաղտնիության որոշակի  նկատառումներ։ Այդ իսկ պատճառով երբեմն  նպատակահարմար չէ խոսել նույնիսկ տարածքային ձեռքբերումների մասին։ Մենք մեր ժողովրդից թաքցնելու ոչինչ չունենք։ Խնդրում ենք հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը»,-ասաց Սարումյանը։

ԱՀ ՊԲ ներկայացուցիչը նշեց, որ մարտական գործողությունների առանձնահատկություններից մեկն այն է, որ ադրբեջանական կողմը կարողացել է ներթափանցել որոշ ուղղություններում Արցախի բուն տարածք։ Սարումյանի խոսքով՝ այն հատվածներում, որոնք համարվում են անվտանգության  գոտի՝ մեր նահանջը պայմանավորված է եղել  հաճախ մարտավարական նկատառումներով, երբ գործ ուեննք հարթավայրային տարածքի հետ։

«Ավելի նպաստավոր բնագծեր կարելի է  զբաղեցնել  բարձունքներում, ավելի նպատակահարմար է կատարել խուսանավում և զբաղեցնել  այդ բարձուքնները՝ հակառակորդի գործողություններին առավել արդյունավետ հակազդելու, խոցելու համար։ Արցախի տարածքում կատարվող գործողությունները հաճախ  հակառակորդին չեն ներվելու։ Վստահ եղեք, որ բանակը կարողանալու է ջարդել հակառակորդին, զսպել նրա զավթողական նկրտումները  և կարողանալու է  անվերապահորեն կատարել իր խնդիրը»,- շեշտեց Սարումյանը։

Թեմայի այլ նորություններ