Շփման գծում մարտերը շարունակվում են. Ադրբեջանի ԶՈՒ-ն մեծ թվով կենդանի ուժի կորուստներ է կրել
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    49%
    4 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    76%
    19 կմ/ժ
  • Լոռի 19°C
    55%
    21 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    67%
    4 կմ/ժ
  • Արարատ 20°C
    38%
    20 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    53%
    9 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    49%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 15°C
    51%
    23 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    49%
    4 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    43%
    21 կմ/ժ
  • Արցախ 22°C
    61%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Շփման գծում մարտերը շարունակվում են. Ադրբեջանի ԶՈՒ-ն մեծ թվով կենդանի ուժի կորուստներ է կրել

Շփման գծում մարտերը շարունակվում են. Ադրբեջանի ԶՈՒ-ն մեծ թվով կենդանի ուժի կորուստներ է կրել

Արցախի և Ադրբեջանի շփման գծում վաղ առավոտից վերսկսվել են Ադրբեջանի զինված ուժերի հարձակողական գործողությունները, որոնք շարունակվում են մինչ այս պահը: Այս մասին հոկտեմբերի 14-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ գործողությունների ընթացքում Ադրբեջանի կողմից կիրառվել է նաև օդուժ:

«Այսօր վաղ առավոտից Ադրբեջանի զինված ուժերը վերսկսել են հարձակողական գործողությունները, հատկապես հյուսիսային ուղղությամբ և հարավային ուղղությամբ: Երկու ուղղություններով համառ հարձակումներ են փորձել զարգացնել, ընդ որում՝ փորձել են զարգացնել հիմնականում հրետանու հուժկու, ինտենսիվ կրակոցի պարագայում` հետևակով, զրահատեխնիկայի մինիմալ կիրառությամբ, շատ մեծ խտությամբ շարակազամերով, մարտակարգերով, որոնց մեր զինված ուժերը պատճառել են մեծ կորուստներ, հետ են շպրտել՝ աներեր կանգնելով: Բավական մեծ են Ադրբեջանի ԶՈւ կորուստները կենդանի ուժի տեսանկյունից այսօրվա ու երեկվա ընթացքում: Օրվա ընթացքում կիրառվել է նաև օդուժ, որոնք մեծ հաջողության չեն հասել իրենց գործողություններով»,- ասաց Հովհաննիսյանը:

 

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ այս պահին ևս մարտերը շարունակվում են, սակայն երեկոյան ժամերին մի փոքր հարձակումների ինտենսիվությունը նվազում է:

Թեմայի այլ նորություններ