Շոշով գրեթե ամեն օր ադրբեջանական ավտոշարասյուների անցնելը մտահոգիչ է. համայնքի ղեկավար
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    17%
    7 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    26%
    19 կմ/ժ
  • Լոռի 10°C
    68%
    6 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    79%
    6 կմ/ժ
  • Արարատ 20°C
    27%
    5 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    80%
    9 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    17%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    69%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    17%
    7 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    36%
    8 կմ/ժ
  • Արցախ 11°C
    88%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Շոշով գրեթե ամեն օր ադրբեջանական ավտոշարասյուների անցնելը մտահոգիչ է. համայնքի ղեկավար

Շոշով գրեթե ամեն օր ադրբեջանական ավտոշարասյուների անցնելը մտահոգիչ է. համայնքի ղեկավար

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Շոշի համայնքի ղեկավար Էրիկ Աբրահամյանը՝ մտահոգություն հայտնելով, որ ստեղծված իրավիճակը միանգամայն անհանգստացնող է , քանի որ շարասյունն անցնում է գյուղամիջյան այն ճանապարհով, որով անցնում են նաև բնակիչները:

«Մեր գյուղը շատ մոտ է ադրբեջանցիներին: Ցանկացած պահի կարող են խանգարել մեր անդորրը, ինչն այս օրերին դրսևորվում է իրենց կողմից արձակված կրակոցների ձայներով: Գյուղի անվտանգության խնդիրն առաջնահերթ է»,- ավելացրել է Է. Աբրահամյանը:

Մեր զրուցակիցը տեղեկացրել է , որ պատերազմից հետո բնակիչների մեծ մասը վերադարձել է: Գյուղում վերաբնակվել են 5 ընտանիքներ, որոնք պատերազմի հետևանքով կորցրել են իրենց տները:

Չնայած հրետակոծության արդյունքում 120 տուն է վնասվել, 3-ն էլ ամբողջովին ավերվել, այնուամենայնիվ Շոշը պատրաստ է, գյուղի տները վերանորոգելու դեպքում , նոր վերաբնակիչների ընդունել: Է. Աբրահամյանը հավելեց նաև, որ վերջերս ռուս խաղաղապահների աջակցությամբ Շոշի բուժկետը համալրվել է բժշկական պարագաներով:

Թեմայի այլ նորություններ