Շիրակում Կլոր սեղանի աջակցությամբ մարդասիրական օգնություն կբաշխվի 450 արցախցու
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    24%
    20 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    38%
    22 կմ/ժ
  • Լոռի 12°C
    60%
    16 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    57%
    11 կմ/ժ
  • Արարատ 20°C
    29%
    23 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    75%
    6 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    24%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    61%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    24%
    19 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    35%
    15 կմ/ժ
  • Արցախ 14°C
    79%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26432
  • Դոլար = 388.09

Շիրակում Կլոր սեղանի աջակցությամբ մարդասիրական օգնություն կբաշխվի 450 արցախցու

Շիրակում Կլոր սեղանի աջակցությամբ մարդասիրական օգնություն կբաշխվի 450 արցախցու

Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի Գյումրու սոցիալական կենտրոնում սկսվել է Արցախից տարհանված խոցելի ընտանիքներին սննդի, հիգիենիկ փաթեթների և անկողնային սպիտակեղենի հավաքածուների բաշխումը։ Նախաձեռնությունն իրականացվում է ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամից ստացած դրամաշնորհի շրջանակում՝ Եկեղեցիների համատեղ գործողությունների դաշինքի (ACT Alliance) աջակցությամբ։

Ծրագրով նախատեսված է 450 անձի տրամադրել սննդի և հիգիենիկ փաթեթներ, իսկ բազմանդամ ընտանիքներին՝ նաև անկողնային սպիտակեղենի հավաքածուներ: Մարտի 5-ին սննդի և հիգիենիկ փաթեթներ էին բաշխվել 354 շահառուի։ Ծրագիրը կավարտվի այս շաբաթվա սկզբին։ Բաշխումն իրականացվել է՝ համաճարակային պայմանները պահպանելով։

Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված շրջաններից տեղահանված և Շիրակի մարզում բնակություն հաստատած ընտանիքները պատրաստակամություն են հայտնել մասնակցելու Կլոր սեղան հիմնադրամի ֆինանասավորմամբ՝ տորթերի պատրաստման մասնագիտական դասընթացին։ Քաշաթաղցի կանանցից մեկը հույս է հայտնել, որ դասընթացն ավարտելուց կկարողանա հոգալ ընտանիքի կարիքները։ Ինը երեխա ունեցող մի ընտանիքի զավակներից մեկն էլ անհետ կորել է Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով: ՀԿՍ աշխատակիցները նրանց ընդգրկել են նաև հիմնադրամի մեկ այլ գործընկերոջ՝ Diakonie Katastrophenhilfe-ի դրամական օժանդակության ծրագրում: 2020 թվականի հոկտեմբերի 2-ից մինչև դեկտեմբերի 31-ը Կլոր սեղան հիմնադրամը աջակցություն է տրամադրել Արցախից տարհանված 656 ընտանիքի: Ընդհանուր առմամբ՝ աջակցություն է ստացել 2703 անձ: Աջակցությունը տրամադրվել է 3 ծրագրի շրջանակում՝ Hungarian Interchurch Aid, ACT Alliance և FAP կազմակերպությունների հետ համագործակցությամբ:

Թեմայի այլ նորություններ