Ռուստամ Մուրադովը հայ ռազմագերիների նոր խումբ է բերում Երևան. ԱՐՑԱԽՊՐԵՍ
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    19%
    19 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    30%
    24 կմ/ժ
  • Լոռի 12°C
    54%
    15 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    57%
    9 կմ/ժ
  • Արարատ 21°C
    27%
    20 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    72%
    9 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    19%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    53%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    21%
    11 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    33%
    23 կմ/ժ
  • Արցախ 13°C
    86%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26274
  • Դոլար = 388.09

Ռուստամ Մուրադովը հայ ռազմագերիների նոր խումբ է բերում Երևան. ԱՐՑԱԽՊՐԵՍ

Հայ ռազմագերիների ևս մեկ խումբ առաջիկա ժամերին Բաքվից տուն կվերադառնա։ Ինչպես հայտնում է Արցախպրեսը Հղում անելով Sputnik Արմենիայի աղբյուրներին՝ խումբը բաղկացած է մոտ 15 գերիներից, նրանց կուղեկցի Արցախի խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

Հայ գերիների վերադարձի դիմաց հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցում Վարանդայի (Ֆիզուլի) և Կովսականի (Զանգելանի) ականապատ դաշտերի քարտեզները։ Դրանք այն շրջաններից են, որոնք անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։
 
Վերադարձվածների թվում կլինեն 2020թ. պատերազմից հետո Խծաբերդում գերեվարված 12 հայ զինծառայողներ։ Նախօրեին նրանք Բաքվում կես տարվա ազատազրկման են դատապարտվել՝ իբրև թե «Ադրբեջանի պետական սահմանը խախտելու» համար, սակայն արդարացվել էին առաջադրված մի շարք այլ հոդվածներով:
 

Ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստան են վերադարձել Ադրբեջանի կողմից գերևարված 15 հայ գերիներ։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը:

Հայկական կողմը, որպես բարի կամքի դրսևորում, Ադրբեջանին է փոխանցել Ֆիզուլիի ու Զանգելանի շրջանների ականապատ դաշտերի քարտեզներ:

ՀՀ կառավարությունը շնորհակալություն է հայտնում Ռուսաստանի Դաշնությանը միջնորդական դերակատարման համար։

Թեմայի այլ նորություններ